Արմինֆո.: Ոչ մի դեպքում չի կարելի սառեցնել կենսաթոշակային հիմնադրամներ մուտքագրվող և դրանցում կուտակված միջոցները։ Ապրիլի 16-ին Ազգային ժողովի ամբիոնից այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը:
Իր կարծիքը նա պայմանավորել է ապագա աճ ապահովելու համար այդ միջոցների օգտագործման հնարավորությամբ։ Մասնավորապես, ըստ Գալստյանի, եթե պետությունը մտադիր լինի երկարաժամկետ կայուն ֆինանսավորում պահանջող նախագծեր իրականացնել, կառավարությունը կկարողանա այդ նախագծերը վերցնել իր վրա, թողարկել պարտատոմսեր, որոնք ձեռք կբերվեն այդ նույն կենսաթոշակային հիմնադրամների կողմից: Այսպիսով, վերջիններս, ինչպես նշել է Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուն, կֆինանսավորեն այդ նախագծերը։
Հիշեցնենք, որ Հայաստանում գործում են երկու մասնավոր կուտակային կենսաթոշակային
Հիմնադրամներ՝ C-QUADRAT Ampega Aset Management Armenia եւ Amundi-ACBA Aset
Management: Դրանք ակտիվորեն մասնակցում են Հայաստանի խոշոր ընկերությունների պարտատոմսերի գնմանը: Հիմնադրամները ձեռք են բերել «Յուքոմ» ընկերության, «Սպայկա» խոշոր տրանսպորտային ընկերության եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պարտատոմսերի գրեթե ամբողջական թողարկումները: Երկու հիմնադրամների ակտիվների ընդհանուր չափը շուրջ 1 մլրդ դոլար է: Միջոցների գրեթե կեսը ներդրվում է պետական արժեթղթերում:
RUB | 3.97 | 0.04 |
USD | 395.75 | 0.17 |
EUR | 411.42 | 0.33 |
GBP | 496.07 | -0.26 |
CAD | 274.88 | 0.15 |
JPY | 25.19 | -0.04 |
CNY | 54.24 | 0.05 |
CHF | 439.67 | -1.83 |