
Արմինֆո.Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գազի փոխադրման սակագները չեն համաձայնեցվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհրդի կողմից, որի նիստը տեղի է ունեցել նախօրեին: Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի, ԵՏՀ անդամների խորհրդակցությունը տեղի է ունեցել տեսակոնֆեևանսի ձևաչափով՝ Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետների մասնակցությամբ: Քննարկվել են < Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններին> առնչվող հարցերը ։
Դեռևս չլուծված է մնում ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագնի հարցը։ Եվրասիական միջկառավարական խորհրդում միության երկրների վարչապետները երկու շաբաթ ժամանակ են տվել այդ հարցի լուծման համար։ Այն նախատեսվում է մեկ անգամ եւս քննարկել ապրիլի 22-ին աշխատանքային խորհրդակցության ժամանակ, իսկ մեկ օր անց գազի փոխադրման սակագները կքննարկվեն միջկառավարական խորհրդի արտահերթ հանդիպման ընթացքում: Բոլոր միջոցառումները տեղի կունենան տեսակոնֆերանսի ձևաչափով։
Սակայն, փոխվարչապետներին հաջողվել է առաջ շարժվել ռազմավարության երեք հարցերում ։ Խոսքը միջազգային բեռնափոխադրումների ազատականացման նպատակահարմարության, տնտեսական զարգացմանն աջակցության ճկուն մեխանիզմների և առողջապահության ոլորտում համագործակցության մասին է։