Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2020 13:17
Ալինա Հովհաննիսյան

Հայփոստի կառավարումն անցել է  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը

Հայփոստի կառավարումն անցել է  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը

Արմինֆո.14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո Հայփոստի կառավարումն անցել է  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

 

<Հայփոստի կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Հայփոստը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն նոր` քաղաքացիակենտրոն սկզբունքներով>,- գրել է Արշակյանը։ Հայկ Կարապետյանը հեռահաղորդակցային ոլորտում աշխատել է ավելի քան 10 տարի միջազգային մի շարք ընկերություններում, մասնավորապես ՝ 2016 թվականից զբաղեցրել է <ՎԵՈՆ Արմենիա> - ի կոմերցիոն տնօրենի պաշտոնը։