
Արմինֆո.<Մենք ցանկանում ենք, որ ՀՀ մասնակցությունը<Շանսի – Նաիրիտ>ՀՁ - ի բաժնետերերի թվում խորհրդանշական բնույթ չկրի, այլ՝ տնտեսապես շահավետ լինի>, - մայիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Այս առումով նա նշել է, որ հետկորոնավիրուսային շրջանում կվերսկսվեն չինական կողմի հետբանակցությունները, որոնք պետք է ավելի առարկայական լինեն ։ Մասնավորապես, ըստ Պապիկյանի, քննարկումների ընթացքում նախատեսվում է բացահայտել արտադրվող արտադրանքն ինքնարժեքով ձեռք բերելու և այլ երկրներ ատահանման առավել մատչելի տարբերակներ, ինչը Հայաստանի համար էական հնարավորություններ կստեղծի:
< Կան հարցեր, որոնք ավելի խորքային մոտեցման կարիք ունեն: Բայց հաշվի առնելով, որ դա երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների հարց է, այս փուլում չեմ ուզում որեւէ նոր բան ասել>, - ասել է նախարարը։ Հայ-չինական համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի միջև 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա: «Շանսի-Նաիրիտ»-ում հայկական կողմի բաժնեմասը 40 % է: