Երկուշաբթի, 11 Մայիսի 2020 18:40
Ալինա Հովհաննիսյան

2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում ուղեւորափոխադրումները  կրճատվել են՝ բեռնափոխադրումների ծավալների աճի ֆոնին

2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում ուղեւորափոխադրումները   կրճատվել են՝ բեռնափոխադրումների ծավալների աճի ֆոնին

Արմինֆո. Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2020թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,6% - ով' մինչև 2927.3 հազար տոննա' նախորդ տարվա 60,3% անկման դիմաց: Դրանցից 1592.8 հազար տոննան (ընդհանուր ծավալի 54.4 տոկոսը) բաժին է ընկնում ավտոմոբիլային փոխադրումներին, որոնք կրճատվել են 4.8 տոկոսով՝  նախորդ տարվա 72.2 տոկոսի անկման դիմաց: Այս մասին ասվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունում։

 

Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 9 տոկոսով՝ մինչեւ 710.7 հազար տոննա, օդայինը՝ 12.8 տոկոսով՝ մինչեւ 4.4 հազար տոննա: Մայր խողովակաշարով մատակարարվել է 619.4 հազար տոննա բնական գազ, ինչը 17.9%-ով ավելի է  մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Բեռնաշրջանառությունն ավելացել է 10,3%-ով ՝ հասնելով 1 315.7 մլն տոննայի։

 

Ընդ որում, ուղեւորափոխադրումները հաշվետու ժամանակաշրջանում արագացրել են տարեկան անկումը 0,5 տոկոսից մինչեւ 16,2 տոկոս՝ կազմելով 30048,7 հազար մարդ: Ուղեւորների ավտոմոբիլային փոխադրումները կրճատվել են 16,9 տոկոսով՝ մինչեւ 32336,5 հազար մարդ, երկաթուղին ուղեւորափոխադրումները՝ 8,2 տոկոսով՝ մինչեւ 74,3 հազար մարդ, օդայինը՝ 24,2 տոկոսով ՝ մինչեւ 600,3 հազար մարդ, էլեկտրատրանսպորտով ուղեւորների փոխադրումը՝ 10,8 տոկոսով՝ մինչեւ 5037,6 հազար մարդ: Ուղեւորաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է14,1 տոկոսով՝ մինչեւ 494.3 մլն ուղեւոր-կմ:

 

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում մարտի 16-ից արտակարգ դրություն է սահմանվել, որը կտեւի մինչեւ մայիսի 14-ը ներառյալ: Այդ կապակցությամբ արտակարգ դրության առաջին ամսվա ընթացքում գործունեության որոշ տեսակների նկատմամբ սսսահմանվել էր ժամանակավոր արգելք, որը մասնակիորեն չեղարկվել է ապրիլի երկրորդ կեսին: Մայիսի 4-ից տնտեսության կենսագործունեության թույլատրելի տեսակների ցանկն ավելի ընդլայնվել է՝ նպատակ ունենալով ապահովել տնտեսության կենսագործունեությունը ։ Բայց առայժմ կան հանրային սննդի և ծառայությունների օբյեկտներ, որոնց գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, արգելված է նաեւ հասարակական տրանսպորտի գործունեությունը, սահմանափակված է միջազգային օդային, երկաթուղային, ավտոբուսային հաղորդակցությունը: