Հինգշաբթի, 14 Մայիսի 2020 11:28

Արվում է առավելագույնը վարկառու հաճախորդներին աջակցելու և ավանդատուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով․ ՀԲՄ նախագահ

Արվում է առավելագույնը վարկառու հաճախորդներին աջակցելու և ավանդատուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով․ ՀԲՄ նախագահ

Արմինֆո. Վերջին օրերին ֆինանսական համակարգի դեմ ուղղված չարտոնված բողոքի ակցիաներին և ԶԼՄ-ներից ստացվող հարցումներին ի պատասխան՝ ներկայացնում ենք ՀԲՄ նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը։ Ի թիվս վերոնշյալ հարցերի, անդրադարձ է կատարված նաև երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բանկային համակարգի գործունեությանը և իրականացվող միջոցառումներին։

-Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս կարձագանքեք նախորդ օրերին ԿԲ առջև անցկացվող բողոքի ակցիաներին։

- ՀԲՄ-ն միանշանակ խստորեն դատապարտում է ֆինանսական համակարգի կայունության դեմ ուղղված ցանկացած միջոցառում: Չպետք է մոռանալ, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, բանկային համակարգն առաջիններից էր, որ արձագանքեց և համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։ Ուստի նման պայմաններում պարզապես անընդունելի է նման վարքագիծը:

Նշեմ, որ բանկերի մասով հնչեցրած մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում։ Մասնավորապես բանկերի կողմից տրամադրվող վարկատեսակների տոկոսադրույքների վերաբերյալ հնչեցված պնդումներն ապատեղեկատվություն է․ մեր երկրի բանկային համակարգում նման տոկոսադրույքներով վարկատեսակներ պարզապես չկան: Իսկ ստեղծված պայմաններում բանկերի առաջնային խնդիրներից է՝ անել առավելագույնը վարկառու հաճախորդներին աջակցելու և ավանդատուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով։ Բանկերն իրենք էլ հետաքրքրված են իրենց հաճախորդների վարկունակության վերականգնմամբ, քանի որ միայն այդ ճանապարհով է հնարավոր ապահովել նաև բանկի մյուս հաճախորդների պատշաճ և բնականոն սպասարկումը: Նաև դրանով էր պայմանավորված բանկերի կողմից դեռևս 2018 թվականի ամռանը ժամկետանց վարկերի գծով տույժ-տուգանքների ներումը՝ 10 մլրդ դրամը գերազանցող ծավալով։ Հաճախորդների վարկունակության վերականգնման նպատակով էլ արտակարգ դրության մեկնարկին անխտիր բոլոր բանկերը վարկային արձակուրդ տրամադրեցին հաճախորդներին։

- Պարոն Աբրահամյան, խոսեցիք ստեղծված պայմաններում բանկային համակարգի օպերատիվ արձագանքի և հաճախորդներին աջակցելու մասին։ Ի՞նչ քայլեր են արվել այս ուղղությամբ և ի՞նչ ծավալի աջակցություն է տրամադրվել բանկերի կողմից մինչ օրս։

-Ինչպես արդեն նշեցի Բանկային համակարգն օպերատիվորեն արձագանքեց ստեղծված իրավիճակին։ ԿԲ-ի և վարկատու կազմակերպությունների համագործակցության արդյունքում ձևավորվեցին մեխանիզմներ, որոնց կիրառումը հնարավորություն տվեց անհատական մոտեցում ցուցաբերել վարկառուների նկատմամբ, ինչպես նաև խուսափել վարկառուների կողմից վարկային պայմանագրով սահմանված վճարումները չիրականացնելու հետևանքով վարկային պատմության վատթարացումից։ ԿԲ-ը մասնավորապես որոշակի նորմատիվային փոփոխություններ իրականացրեց և կիրառեց այնպիսի գործիքակազմ, որը հնարավորություն տվեց առևտրային բանկերին հաճախորդների համար հայտարարել, այսպես կոչված, վարկային արձակուրդը։

ՀՀ բանկերը մայիսի 5-ի դրությամբ վարկային արձակուրդ են տրամադրել կամ այլ կերպ վերանայել են շուրջ 400 հազ. ֆիզիկական անձանց շուրջ 700 հազար վարկ՝ ավելի քան 500 մլրդ դրամի չափով, և ավելի քան 10 հազ. իրավաբանական անձանց շուրջ 13 հազ վարկ՝ ավելի քան 520 մլրդ դրամի չափով:

- Պարոն Աբրահամյան, ինչպես գիտենք, առևտրային բանկերը ներգրավված են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում։ Ի՞նչ արդյունքներ ունենք այս ուղղությամբ։

-Այո, բանկերն ակտիվորեն ներգրավված են նաև այս աշխատանքներում և օժանդակում են կառավարության կողմից տրամադրվող միջոցների հասանելիության ապահովմանը։ Մասնավորապես՝ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու և որոշ դեպքերում սննդի ներկրումներ, սարքավորումներ ձեռք բերելու համար, մայիսի 11-ի դրությամբ արդեն հաստատվել է 440 վարկ՝ մոտ 32 մլրդ դրամին համարժեք։

Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը, արդեն բավարարվել է 7125-ը, ծավալը կազմում է մոտ 10 մլրդ ՀՀ դրամ:

Ըստ այդմ, հակաճգնաժամային երկու ծրագրերով ընդհանուր առմամբ բավարարվել է 7565 վարկային հայտ, ընդհանուր ծավալը՝ մոտ 42 մլրդ դրամ։

Ընդհանուր առմամբ սոցիալական ծրագրերի գծով այս կարճ ժամանակահատվածում բանկերի կողմից սպասարկվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ ստանալով սոցիալական աջակցության՝ իրենց հասանելիք գումարները։ Չմոռանանք, որ բանկային համակարգը, որպես տնտեսության շարժիչ ուժ ոչ մի վայրկյան չի դադարել աշխատել, մեծ ռեսուրսներ են ներդրվել թե աշխատակիցների, թե հաճախորդների անվտանգությունն ապահովելու և պատշաճ սպասարկում իրականացնելու համար։

Բացի կառավարության ծրագրերից բանկերը շարունակում են նաև իրենց միջոցներով տնտեսության վարկավորումը, և, առհասարակ, իրենց բնականոն գործունեությունը։

Մի քանի ցուցանիշ մեջբերենք, որոնք նույնպես վկայում են այս մասին․ 2020 թվականի առաջին եռամսյակում ՀՀ առևտրային բանկերի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալն աճել է շուրջ 5․3%-ով, հասնելով ավելի քան 3.5 տրիլիոն դրամի: Նույն ժամանակահատվածում առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 1.5%՝ կազմելով ավելի քան 836 մլրդ դրամ:

-Կորոնավիրուսային վարակով պայմանավորված բանկերն ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած, արդյո՞ք մեր երկրի ֆինանասական համակարգը կայուն է և ունակ դիմակայելու նաև այս ճգնաժամին։

-Մենք բազմիցս նշել ենք, որ բանկային համակարգը՝ կարգավորման բավականին խիստ նորմերի շնորհիվ, տարածաշրջանում ամենակայուններից է։ Համավարակով պայմանավորված իրավիճակն, իհարկե, առաջացրեց որոշակի անհարմարություններ և ի հայտ բերեց խնդիրներ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեին։ Սակայն, կրկնվեմ, ԿԲ-ի աջակցությամբ բանկերը կարողացան արագ արձագանքել իրավիճակին և երկրում պահպանել ֆինանսական կայունությունը։ Բանկերն այսօր շարունակում են մնալ իրացվելի և հնարավորություն ունեն ցանկացած պահին կատարել իրենց պարտավորությունները։ Միևնույն ժամանակ, վերադառնալով սադրանքներին և համակարգը վնասելու, հեղինակազրկելու մեր որոշ համաքաղաքացիների քայլերին՝ ևս մեկ անգամ հորդորում և կոչ եմ անում, զերծ մնալ առանց այդ էլ ոչ հասարակ այս իրավիճակը լարելուց և համակարգի դեմ ոտնձգություններ ձեռնարկելուց։

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականի վերջին վերադարձել է բնական աճի տեմպերինՀայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականի վերջին վերադարձել է բնական աճի տեմպերին
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի շուրջ համաձայնագրի նախագծինԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի շուրջ համաձայնագրի նախագծին
ՀՀ վարչապետի մոտ քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցերՀՀ վարչապետի մոտ քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր
«Մեր ձեւով» շարժում․ Հայաստանում ղեկավարության պետք է գան տնտեսագետները«Մեր ձեւով» շարժում․ Հայաստանում ղեկավարության պետք է գան տնտեսագետները
Փորձագետ․ Իրանը Հայաստանի համար էներգետիկ հաշվեկշռի անբաժանելի մասն էՓորձագետ․ Իրանը Հայաստանի համար էներգետիկ հաշվեկշռի անբաժանելի մասն է
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 19-23-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքների աճը պահպանվել էՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 19-23-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքների աճը պահպանվել է
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2025 թվականի համարՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2025 թվականի համար
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովՄինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
Փորձագետը նշել է փոքր բիզնեսին հարկերից ազատելու ռիսկերըՓորձագետը նշել է փոքր բիզնեսին հարկերից ազատելու ռիսկերը
Մհեր Գրիգորյանը և Մարտին Էռնեկյանը ստորագրել են Մհեր Գրիգորյանը և Մարտին Էռնեկյանը ստորագրել են "Զվարթնոց" օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը պարզաբանել է ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշումըՍամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը պարզաբանել է ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշումը
Հայաստանի կառավարությունը «արծրունհովհաննիսյանական ոճով» Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում․ Կարապետյան ընտանիքՀայաստանի կառավարությունը «արծրունհովհաննիսյանական ոճով» Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում․ Կարապետյան ընտանիք
Ստոկհոլմի արբիտրաժը մերժել է ՀԷՑ-ի գործով ապահովման միջոցների վերաբերյալ Կարապետյանների ընտանիքի պահանջներըՍտոկհոլմի արբիտրաժը մերժել է ՀԷՑ-ի գործով ապահովման միջոցների վերաբերյալ Կարապետյանների ընտանիքի պահանջները
Ռուսական առաջատար Sitronics Group ընկերությունը ստանձնեց Մերգելյանի անվան ԵրՆԻՄՄ-ի կառավարումըՌուսական առաջատար Sitronics Group ընկերությունը ստանձնեց Մերգելյանի անվան ԵրՆԻՄՄ-ի կառավարումը
Գևորգ Պապոյան․ Բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը կսկսի ադրբեջանական վառելիք վաճառելԳևորգ Պապոյան․ Բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը կսկսի ադրբեջանական վառելիք վաճառել
Հայաստանի ՆԳ նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են կիբեռանվտանգության ոլորտում համատեղ գործողությունների հնարավորություններըՀայաստանի ՆԳ նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են կիբեռանվտանգության ոլորտում համատեղ գործողությունների հնարավորությունները
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել 2025 թվականի համարՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել 2025 թվականի համար
2025թվականի վերջին Հայաստանում կար 822 622 աշխատատեղ. էկոնոմիկայի նախարար2025թվականի վերջին Հայաստանում կար 822 622 աշխատատեղ. էկոնոմիկայի նախարար
Մխիթար Հայրապետյան․ Հայաստանում R&D ծրագրերի շուրջ 900 մասնագետների համար սահմանվել է եկամտահարկի 10% դրույքաչափՄխիթար Հայրապետյան․ Հայաստանում R&D ծրագրերի շուրջ 900 մասնագետների համար սահմանվել է եկամտահարկի 10% դրույքաչափ
ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համարՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համար
Դրախտ Երկրի վրա՝ բիզնեսի համար. Նարեկ Կարապետյանը պատմել է Հայաստանը այնպիսի երկիր դարձնելու հնարավորության մասին, «որտեղ փոքր բիզնեսը չի հարկվում և չի շփվում հարկայինի հետ»Դրախտ Երկրի վրա՝ բիզնեսի համար. Նարեկ Կարապետյանը պատմել է Հայաստանը այնպիսի երկիր դարձնելու հնարավորության մասին, «որտեղ փոքր բիզնեսը չի հարկվում և չի շփվում հարկայինի հետ»
Հայաստանը մասնակցում է FITUR-2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինՀայաստանը մասնակցում է FITUR-2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
2027 թվականից Հայաստանում խոստանում են գործարկել ագրոապահովագրության  նոր, բարեփոխված ծրագիր2027 թվականից Հայաստանում խոստանում են գործարկել ագրոապահովագրության  նոր, բարեփոխված ծրագիր
2025 թվականին 2025 թվականին "Զվարթնոց" միջազգային օդանավակայանը սպասարկել է 5 615 789 ուղևորի
«Դիսկաշխարհ»՝ Ջենսեն Հուանգ«Դիսկաշխարհ»՝ Ջենսեն Հուանգ
Societe Generale-ը նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը կրճատել 1800 աշխատատեղSociete Generale-ը նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը կրճատել 1800 աշխատատեղ
Fitch-ը բարելավել է Արդշինբանկի հեռանկարը՝ «կայուն»-ից «դրական»Fitch-ը բարելավել է Արդշինբանկի հեռանկարը՝ «կայուն»-ից «դրական»
2027 թվականի հունվարից Հայաստանում կսահմանափակվի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնումների գործընթացներին2027 թվականի հունվարից Հայաստանում կսահմանափակվի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնումների գործընթացներին
ՀՀ նախկին արտգործնախարար. Ինքնիշխան տարածքները երրորդ երկրի լիակատար վերահսկողությանը հանձնելը և երրորդ կողմին զիջում տրամադրելը անհամեմատելի բաներ ենՀՀ նախկին արտգործնախարար. Ինքնիշխան տարածքները երրորդ երկրի լիակատար վերահսկողությանը հանձնելը և երրորդ կողմին զիջում տրամադրելը անհամեմատելի բաներ են
Հայաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում վարկային և դրամաշնորհային համաձայնագրումՀայաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում վարկային և դրամաշնորհային համաձայնագրում
ԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիանԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիան
Իտալիան ադրբեջանական նավթի հիմնական գնորդն էԻտալիան ադրբեջանական նավթի հիմնական գնորդն է
ՁԻՀ-ը դիտարկում է չեխական ընկերությունների հետ արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըՁԻՀ-ը դիտարկում է չեխական ընկերությունների հետ արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հայաստանը ԱԶԲ-ից կստանա 150 միլիոն դոլարի վարկ՝ դեֆիցիտը ֆինանսավորելու համարՀայաստանը ԱԶԲ-ից կստանա 150 միլիոն դոլարի վարկ՝ դեֆիցիտը ֆինանսավորելու համար
Մինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքումՄինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքում
Երևանում քննարկվել են ԳԴՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը ջրամատակարարման և էներգետիկայի ոլորտներումԵրևանում քննարկվել են ԳԴՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը ջրամատակարարման և էներգետիկայի ոլորտներում
Արդշինբանկը բացել է մասնագիտացված IT-հաբ Երևանում   Արդշինբանկը բացել է մասնագիտացված IT-հաբ Երևանում  
Փաշինյան․ TRIPP նախագիծն, առաջին հերթին, ներդրումային ծրագիր էՓաշինյան․ TRIPP նախագիծն, առաջին հերթին, ներդրումային ծրագիր է
Հայաստանն ու Մեքսիկան համագործակցության զգալի ներուժ ունեն. Գևորգ ՊապոյանՀայաստանն ու Մեքսիկան համագործակցության զգալի ներուժ ունեն. Գևորգ Պապոյան
Վերամշակող արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում նվազել է 9% - ով․ մենք հասել ենք պատմական նվազագույնի․ Սուրեն ԿարայանՎերամշակող արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում նվազել է 9% - ով․ մենք հասել ենք պատմական նվազագույնի․ Սուրեն Կարայան
ՀՀ ֆինանսների նախարարությունը խոստանում է 2026 թվականին ՀՀ ֆինանսների նախարարությունը խոստանում է 2026 թվականին "ձեռք չտալ" շրջանառության հարկի համակարգին եւ այսուհետ վերանայել հարկային քաղաքականությունը ոչ հաճախ՝ քան տարին մեկ անգամ
Հայաստանի ֆինանսների նախարարը տեղեկատվություն չունի ներդրումների չափի եւ Հայաստանի տնտեսության վրա TRIPP նախագծի ազդեցության մասինՀայաստանի ֆինանսների նախարարը տեղեկատվություն չունի ներդրումների չափի եւ Հայաստանի տնտեսության վրա TRIPP նախագծի ազդեցության մասին
Իրանը հայտնել է ոչ նավթային արտահանման զգալի աճի մասինԻրանը հայտնել է ոչ նավթային արտահանման զգալի աճի մասին
Ռուսաստանի եկամուտը նավթի և նավթամթերքի արտահանումից 2025 թվականի դեկտեմբերին կազմել է 11,35 միլիարդ դոլարՌուսաստանի եկամուտը նավթի և նավթամթերքի արտահանումից 2025 թվականի դեկտեմբերին կազմել է 11,35 միլիարդ դոլար
ՀՀ ֆինանսների նախարար. ներկայումս ունենք պատմականորեն ցածր ռիսկ-տարբերագնի մակարդակ։ Լավ նորությունները սրանով չեն ավարտվումՀՀ ֆինանսների նախարար. ներկայումս ունենք պատմականորեն ցածր ռիսկ-տարբերագնի մակարդակ։ Լավ նորությունները սրանով չեն ավարտվում
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվին նվազել է 81,8%-ից մինչև 76,3%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025 թվին նվազել է 81,8%-ից մինչև 76,3%
ՏԿԵ նախարարությունում ընդունել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանըՏԿԵ նախարարությունում ընդունել են Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը
Արդշինբանկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի՝ 600 մլն դոլարի եվրոպարտատոմսերԱրդշինբանկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի՝ 600 մլն դոլարի եվրոպարտատոմսեր
Ալիև․ Ադրբեջանը հայկական կողմից հարցում է ստացել Հայաստանից Ռուսաստան տարանցում տրամադրելու վերաբերյալԱլիև․ Ադրբեջանը հայկական կողմից հարցում է ստացել Հայաստանից Ռուսաստան տարանցում տրամադրելու վերաբերյալ
ՀՀ նախագահ. խաղաղ և կայուն Հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց Եվրոպայի և Ասիայի միջևՀՀ նախագահ. խաղաղ և կայուն Հարավային Կովկասը կարող է դառնալ կարևորագույն հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև
Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի արտադրության ամենամեծ գործարանըՀայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի արտադրության ամենամեծ գործարանը
Ոսկու գինը հասավ ռեկորդային 4700 դոլարի մեկ ունցիայի համարՈսկու գինը հասավ ռեկորդային 4700 դոլարի մեկ ունցիայի համար
ՀՀ նախագահը հանդիպել է Իրաքյան Քրդստանի ղեկավարի հետ ՀՀ նախագահը հանդիպել է Իրաքյան Քրդստանի ղեկավարի հետ
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. Նարեկ ԿարապետյանԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. Նարեկ Կարապետյան
ԵԱՏՄ երկրներում շինարարական աշխատանքների ամենաբարձր տեմպերը դիտվում են Հայաստանում և ՂրղզստանումԵԱՏՄ երկրներում շինարարական աշխատանքների ամենաբարձր տեմպերը դիտվում են Հայաստանում և Ղրղզստանում
5 քայլ դեպի ուժեղ Հայաստան. Երևանում ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնտեսական առաջնահերթությունների ծրագիրը5 քայլ դեպի ուժեղ Հայաստան. Երևանում ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնտեսական առաջնահերթությունների ծրագիրը
ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն. Հարավային Կովկասում տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերի դրական դինամիկան կշարունակվի 2026 թվականինՀՀ արտաքին հետախուզության ծառայություն. Հարավային Կովկասում տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերի դրական դինամիկան կշարունակվի 2026 թվականին
DW. Թրամփը և արհեստական ​​բանականությունը ձևավորում են Համաշխարհային տնտեսական ֆորումի օրակարգըDW. Թրամփը և արհեստական ​​բանականությունը ձևավորում են Համաշխարհային տնտեսական ֆորումի օրակարգը
ՀՀ ԿԲ-ը շրջանառությունից հանում է երկրորդ սերնդի թղթադրամներըՀՀ ԿԲ-ը շրջանառությունից հանում է երկրորդ սերնդի թղթադրամները
Թրամփի մաքսատուրքերը գրեթե ամբողջությամբ վճարվում են ամերիկացիների կողմիցԹրամփի մաքսատուրքերը գրեթե ամբողջությամբ վճարվում են ամերիկացիների կողմից
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
23.01.2026
RUB4.990.00
USD379.07-0.01
EUR444.841.58
GBP512.733.02
CAD275.030.79
JPY23.960.06
CNY54.430.09
CHF479.591.80