Հինգշաբթի, 14 Մայիսի 2020 13:12
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում երեխաներ ունեցող ընտանիքները պետական աջակցություն կստանան հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հարցում

Հայաստանում երեխաներ ունեցող ընտանիքները պետական աջակցություն կստանան հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հարցում

Արմինֆո. Հայաստանում երեխաներ ունեցող ընտանիքները պետական աջակցություն կստանան հիփոթեքով բնակարան ձեռք բերելու հարցում ։ Երկրի կառավարությունը մայիսի 14-ի նիստում հավանություն է տվել 2020-2023թ.համապատասխան ծրագրին։

 

Ներկայացնելով որոշման նախագիծը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ փաստաթղթի ընդունումից հետո երկու ամսվա ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի հետ կհստակեցվեն համապատասխան պայմանագրերի ձևերը:

Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար, կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն,

երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին։

 

2020 թվականին նախատեսվում է. միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի, կանխավճարի ապահովագրության տրամադրել 540 շահառուի,

երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի։