Արմինֆո.Մարտ ամսին Հայաստանի ՀՆԱ-ի 4,9 տոկոսով անկումը կարելի է համարել ոչ վատ ցուցանիշ, հաշվի առնելով այն ազդեցությունը, որ կորոնավիրուսը գործել է երկրի և ողջ աշխարհի տնտեսության վրա։ Այդ մասին մայիսի 14-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ ՀՆԱ-ի սպասվող անկումը պետք է մեծ լիներ։ Տարեկան կտրվածքով տնտեսական ակտիվություն դրական դինամիկան դեռ պահպանվում է, քանի որ նախորդ ամիսներին երկրում արձանագրվել է տնտեսական ակտիվության զգալի աճ, որը 2020 թվականի առաջին երկու ամիսների արդյունքներով կազմել է 8,7 տոկոս:
Փոխվարչապետը նաեւ տեղեկացրել է, որ պետական գանձապետարանի հատուկ հաշվին արդեն հավաքվել է ավելի քան 1 մլրդ դրամ: Նա փաստել է, որ հիմնադրամի նկատմամբ ուշադրությունը նվազել է, քանի որ դրամական փոխանցումներն էլ զգալիորեն նվազել են։
Փոխվարչապետը նաեւ ընդգծել է, որ հունիսի կեսերից նախատեսվում է, որ Հայաստանը կվերսկսի օդային հաղորդակցությունն այլ երկրների հետ: Բայց բոլոր ժամանողները պարտադիր կուղարկվեն ինքնամեկուսացման։ Այդ պայմանի խախտումը սպառնում է խիստ պատժամիջոցներով և տուգանքներով։
Վարակի դեմ պայքարի նպատակով նախօրեին առողջապահության նախարարությանը լրացուցիչ 1 մլրդ դրամ է ուղղորդել ընթացիկ հարցերի լուծմանը։ Կորոնավիրսին հաջողությամբ դիմակայելու նպատակով ակտիվ համագործակցություն է ծավալվել գործընկերների ՝ Ռուսաստանի, Չինաստանի, Վրաստանի, Իրանի հետ։ Ավինյանը հավելել է, որ մայիսի 25-ից ողջ երկրում պարտադիր կդառնա բժշկական դիմակներ ու ձեռնոց կրելը: Սակայն հաշվի առնելով, որ մայիսի 18-ից կվերսկսվի հասարակական տրանսպորտի աշխատանքը, ապա տրանսսպորտ մուտք գործելլիս նույնպես անհրաժեշտ կլինի օգտագործել պաշտպանիչ դիմակներ։
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |