Չորեքշաբթի, 20 Մայիսի 2020 20:18
Ալինա Հովհաննիսյան

ՎԵՈՆ-ը ներկայացրել է սոցիալական պատասխանատվության տարեկան հաշվետվությունը

ՎԵՈՆ-ը ներկայացրել է սոցիալական պատասխանատվության տարեկան հաշվետվությունը

Արմինֆո.ՎԵՈՆ խումբը (գլխամասը՝ Ամստերդամում) հրապարակել է սոցիալական պատասխանատվության տարեկան հաշվետվությունը, որում ներկայացված է խմբի առաջխաղացումը և դրական ազդեցությունը՝ ներկայության  երկրների հասարակությունների վրա:

Beeline-ի մամուլի ծառայության  հաղորդման համաձայն, ներկայացված են հիմնական ընդհանուր տնտեսական արդյունքները, էթիկայի կանոններին համապատասխանությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված քայլերը, ինչպես նաև ընկերությունների կողմից կատարած սոցիալական ներդրումները:


«Որպես խոշոր միջազգային ընկերություն, ՎԵՈՆ-ն իր նպատակն է համարում աշխատել ՄԱԿ-ի կայուն զարգացման հիմնական չորս նպատակների (Sustainable Development Goals) ուղղությամբ, այդ թվում` որակյալ կրթության (թվային գրագիտության) և արտադրության ու նորարարության (ստարտափ էկոհամակարգի զարգացում)», - ասվում է հաղորդագրությունում:

Հայաստանը հաշվետվությունում ներկայացված է, մասնավորապես, իր թվային գրագիտությանն ուղղված՝ «Թվային հնարավորություններ աշակերտների համար» նախագծով, որը 2019 թվին իրականացվել է Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ: Նախագծի շրջանակում Հայաստանի չորս մարզերի 100 դպրոցականներ երկրի առաջատար փորձագետների օգնությամբ սովորել են օգտվել թվային տարբեր գործիքներից իրենց ամենօրյա ուսումն առավել արդյունավետ կազմակերպելու համար:


«Մենք ուրախ ու հպարտ ենք լինել ՎԵՈՆ խմբի լիիրավ անդամ և լիովին կիսում ենք խմբի  մոտեցումը սոցիալական պատասխանատվությանը: Մենք վստահ ենք, որ Հայաստանում Beeline-ի կողմից իրականացվող հրաշալի նախագծերը կօգնեն մեր երիտասարդներին տիրապետել ժամանակակից թվային գործիքներին, ստեղծել իրենց սեփական ապագան և թողնել իրենց հետքը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:


Հաղորդագրության համաձայն, Հայաստանում Beeline-ն անցած տարվա ընթացքում իրականացրել է թվային գրագիտությանն ուղղված նախագծեր Թումո կենտրոնի և Մանկական զարգացման հիմնադրամի հետ, ինչպես նաև ստարտափների աջակցության ծրագրեր, որոնց թվում են Սևան  ստարտափ սամմիթը՝ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ, StartHub հարթակը՝ Տեխնոլոգիական զարգացման կենտրոնի հետ, Beeline ստարտափ ինկուբատորը՝  Հայաստանի հրեշտակ ներդրողների ցանցի (BANA) հետ և Տվյալագիտության ամառային դպրոցը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ:
Հաշվետվությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
30.11.2020
RUB6.65-0.05
USD506.40-1.81
EUR606.820.88
GBP674.68-4.14
CAD390.29-0.73
JPY48.67-0.19
CNY76.98-0.31
CHF560.670.16



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000