Արմինֆո.. Հայաստանի բանկային համակարգում այսօր կորոնավիրուսի համաճարակին առնչվող անորոշության հետ կապված ռիսկերը կառավարելի են, նույնիսկ, իրավիճակի զարգացման վատթարաագույն սցենարի դեպքում։ Մայիսի 26-ին կայացած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
"Այսօր ստեղծված իրավիճակում բանկային համակարգի համար ամենամեծ ռիսկն անորոշությունն է ։ Մենք չգիտենք, թե որքան է ձգձգվելու տնտեսական զարգացման դանդաղումը, ինչ ազդեցություն կունենա այդ իրավիճակի խորացումը, եւ ինչպիսին կլինեն հետեւանքները հաճախորդների համար: Ես կարծում եմ, որ նույնիսկ իրավիճակի զարգացման վատթարաագույն սցենարի դեպքում այդ ռիսկերը կառավարելի են: Բայց, ցավոք, անորոշությունը դեռևս բարձր է", - ընդգծել է Ս.Սարգսյանը:
Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կրճատվել է տարեկան 1,7 տոկոսով (նախորդ տարվա 7 տոկոս աճի դիմաց) ՝ արտահանման եւ ներմուծման անկման ֆոնին, համապատասխանաբար՝ 8,1 եւ 11,5 տոկոսով:
Համաշխարհային բանկի կանխատեսումներով, Հայաստանի ՀՆԱ աճը 2020թ. կկազմի 1,7% (բազային սցենարով), սակայն չի բացառվում նաև անկման հավանականությունը։ Հայաստանի արտաքին առեւտրի գծով ՀԲ-ն 2020 թվականին արտահանման եւ ներմուծման անկում է կանխատեսում, համապատասխանաբար՝ 1,5 եւ 2,6 տոկոսով: ԱՄՀ - ն Հայաստանի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 1,5 տոկոս անկում։ ՀՀ կառավարությունը 2020 թվականի համար կանխատեսում Է ՀՆԱ-ի 2% անկում։ ՀՀ ԿԲ կանխատեսմամբ ՝ 2020 թվականին ներմուծումը կկրճատվի 9-11% - ով (2019թ. 9,1% փաստացի աճի դիմաց), իսկ արտահանումը՝ 5-7% - ով (2019թ. 10,3% փաստացի աճի դիմաց), ինչը բացասական ազդեցություն կունենա իրական ՀՆԱ-ի վրա, որի գծով ակնկալվում է աճի դանդաղում ՝ մինչև 0,7% լճացման (2019թ. փաստացի 7,6% աճից):)