Երկուշաբթի, 1 Հունիսի 2020 19:23
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. անորոշությունն անշարժ գույքի շուկայում պահպանվում է

Փորձագետ. անորոշությունն անշարժ գույքի շուկայում պահպանվում է

Արմինֆո. Համավարակի առնչությամբ  անորոշությունն անշարժ գույքի շուկայում պահպանվում է։ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ, Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին' վկայակոչելով Հայաստանի անշարժ գույքի երկրորդային շուկայում առկա իրավիճակը:

 

Փորձագետի կարծիքով՝ ստեղծված պայմաններում տեղաշարժեր պետք է սպասել միայն նորակառույցների մասով, քանի որ այստեղ խոսքը գնում է խոշոր ներդրումների մասին, որոնք անհրաժեշտ է հետ  բերել։ Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանի անշարժ գույքի նկատմամբ հետաքրքրությունը օտարերկրացիների շրջանում նույնպես պահպանվում է։ Այդ առնչությամբ Անշարժ գույքի բորսայի ղեկավարը չի բացառել, որ նման միտումը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի։

 

Սակայն, ինչպես նշել է Պրիբիլսկին, այսօր համավարակի պայմաններում առավել ակտիվորեն կատարվում են հողի առքուվաճառքի գործարքներ։ "Այժմ հողը դիտվում է որպես խոստումնալից ֆինանսական ներդրում: Իսկ անշարժ գույքի մնացած օբյեկտներին առնչվող իրավիճակը դեռ անորոշ է", - ընդգծել է նա։

 

Ընդհանուր առմամբ, ըստ բորսայի ղեկավարի, ՀՀ անշարժ գույքի շուկայում նկատվում են բացասական միտումներ։ Մասնավորապես, չնայած, որ գները պաշտոնական տվյալներով աճում են, գործարքների դինամիկան իրականում  անկում է դրսեեււորում։

 

Նշենք, որ ըստ ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի տվյալների, Հայաստանում անշարժ գույքին  առնչվող գործարքները 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին տարեկան կտրվածքով աճ են ցույց տալիս, սակայն նախորդ եռամսյակի (2019թ. IV եռամսյակ) համեմատ գրանցվել է կտրուկ անկում: Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում, ընդհանուր առմամբ, կատարվել է անշարժ գույքին առնչվող 42 720 գործարք (տարեկան աճը՝ 13,5%, եռամսյակային անկումը ՝ 21,6%), որից 13 550-ը բաժին է ընկնում Երևանին (տարեկան աճը՝ 0,9%, եռամսյակային անկումը ՝ 23,2%), իսկ 29170-ը ՝ ՀՀ մարզերին (տարեկան աճը ՝ 20,5%, եռամսյակային անկումը ՝ 20,8%)։ Հարկ է նշել, որ    մարզերում գործարքների առյուծի բաժինը (51,2%) առնչվում է հողին:

 

ՀՀ-ում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները ցույց են տալիս տարեկան 17,7% աճ ' կազմելով, ընդհանուր առմամբ, 12 049: Գործարքների ընդհանուր թվից 3 908-ը բաժին է ընկնում Երեւանին (տարեկան աճը ՝ 3,7%, եռամսյակային անկումը ՝ 24,3%), եւ 8 141 գործարք կատարվել է Հայաստանի մարզերում (տարեկան աճը՝ 25,8%, եռամսյակային անկումը՝ 22,3%)։ ՀՀ մարզերում գործարքների առյուծի բաժինը (60%) կապած է հողի առուվաճառքի հետ' 35,6% տարեկան աճով եւ 20,9% եռամսյակային անկմամբ, իսկ Երեւանում առուվաճառքի գործարքներով առաջատար են, ավանդաբար, բնակարանները (62%)' տարեկան կտրվածքով արձանագրելով 4,7%  աճ՝ եռամսյակային 27,3% անկման պայմաններում:

 

Հարկ է նշել, որ 2020թ. հունվար-մարտին կատարված անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների ընդհանուր ծավալի 10%-ը բաժին է ընկնում օտարերկրյա քաղաքացիներին։ Ինչի արդյունքում ՀՀ-ում   օտարերկրացիների կողմից ձեռք է բերվել 509 միավոր անշարժ գույք, իսկ վաճառվել 748 միավոր անշարժ գույք: Պաշտոնական տվյալների համաձայն, օտարերկրացիների հետ առուվաճառքի  գործարքների առյուծի բաժինը բնակարաններ են (համապատասխանաբար՝ 46,2% եւ 46,3%): ՀՀ-ում անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվում են, հիմնականում, ՌԴ, ԱՄՆ և ԻԻՀ քաղաքացիները։

 

Երևանում բազմաբնակարան շենքերի գները տարեկան կտրվածքով աճել են միջինը 12,1% - ով, եռամսյակային կտրվածքով ՝ 3,2% - ով: Ավանդաբար առավել թանկ են Կենտրոն վարչական շրջանի բազմաբնակարան շենքերը, որտեղ գները գրանցվել են 664.7 հազ.դրամ/1 քմ մակարդակում, որին հաջորդում են Արաբկիրը (461.3 հազ. դրամ/1 քմ) և Դավթաշեն վարչական շրջանը (347.5 հազ.դրամ/1 քմ): Մայրաքաղաքում առավել մատչելի շարունակում են մնալ Նուբարաշեն վարչական շրջանի բազմաբնակարան շենքերը՝ 189.7 հազար դրամ/1 քմ։

 

Մարզերում բազմաբնակարան շենքերի գների աճը տարեկան կտրվածքով գրանցվել է 6,6 տոկոս, իսկ եռամսյակինը՝ 2,4 տոկոս աճ: Ավանդաբար, բազմաբնակարան շենքերի ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձորում՝ 284 հազար դրամ/1 քմ, Աբովյանում ՝ 184.4 հազար դրամ/1 քմ եւ Վաղարշապատում՝

155.7 հազ. դրամ/1 քմ, ամենացածր գները' Թումանյանում (Լոռու մարզ)՝ 24 հազ. դրամ/1 քմ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
01.07.2020
RUB6.79-0.02
USD482.520.16
EUR540.760.32
GBP598.086.37
CAD355.553.33
JPY44.870.12
CNY68.240.11
CHF509.042.36



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000