
Արմինֆո. Հայաստանը, այլ ոչ թե հայկական ավիաընկերությունները ԵՄ <սև ցուցակում> են ։ Այս մասին հունիսի 5-ին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է <Լուսավոր Հայաստան> խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ։
Պատգամավորը նշել է, որ այս ամենը Քաղավիացիայի կոմիտեի անպատասխանատու և անգրագետ աշխատանքի հետևանք է: < Ակնհայտ դարձավ, որ ՔԱԿ-ն վիճակի չէ ապահովել անհրաժեշտ անվտանգության կանոնները։ Կառույցի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն իր պատասխանատվությունը բարդում է նախկին իշխանությունների վրա ։ Ես վստահ եմ, որ եթե վարչապետը ականջալուր լիներ իր խորհրդական Հակոբ Ճաղարյանի խորհուրդներին (հրաժարական է տվել - խմբ.), ապա մեզ կհաջողվեր խուսափել նման իրավիճակից ։ Բայց Տաթեւիկ Ռեւազյանի հանցավոր անփութության հետեւանքով հայտնվեցինք այդ ցուցակում>, - ընդգծել է Գորգիսյանը։
Նա հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում նաև լուրերն այն մասին, որ հայկական ավիաընկերություններից մեկը զենք է առաքել աֆրիկյան երկրներ։ <Այդ տեղեկություններն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Նման հայտարարությունները վնասում են մեր պետական շահերին>, - նշել է Գորգիսյանը ։
Պատգամավորը նաև ասել է, որ որոշ փորձագետներ նշում էին, որ պատշաճ աշխատանքի դեպքում արդեն 6 ամիս անց Հայաստանը կարող է լքել այդ <սև ցուցակը>, բայց Տաթևիկ Ռևազյանը, չգիտես ինչու, հայտարարում է, որ դրա համար կպահանջվի երկուսուկես տարի: