Երկուշաբթի, 15 Հունիսի 2020 13:17
Ալինա Հովհաննիսյան

ԿԲ նորընտիր նախագահ Բոլոր ջանքերը ներդրվելու են, որպեսզի երկրում պահպանվի մակրոկայունությունը

ԿԲ նորընտիր նախագահ Բոլոր ջանքերը ներդրվելու են, որպեսզի երկրում պահպանվի մակրոկայունությունը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին:

 

Իր խոսքում, վարչապետը նշել է. «Այսօր Կենտրոնական բանկում կարևոր իրադարձություն է. մենք հրաժեշտ ենք տալիս ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին և այսօրվանից իր լիազորություններն է սկսում ԿԲ նոր նախագահ Մարտին Գալստյանը:

 

Պարոն Ջավադյան, ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս ընթացքում կատարած աշխատանքի և ներդրման համար: Պարոն Գալստյան, ուզում եմ Ձեզ շնորհավորել և հաջողություն մաղթել ԿԲ նախագահի պաշտոնում գործունեության մեջ:

 

Պարոն Գալստյանը բանկային համակարգում նոր մարդ չէ, արդեն բավական երկար ժամանակ աշխատում է բանկային համակարգում: Ընդհանրապես, վերջին երկու տարում ավելի սերտ եմ առնչվել ԿԲ-ի հետ և կարող եմ արձանագրել, որ այստեղ բավականին լավ թիմ ու կորիզ է ձևավորվել, որն ընդհանուր առմամբ, աշխատում է մեր բանկային համակարգի կայունության վրա: Ակնհայտ է, որ անկախ բոլոր քննադատություններից, բանկային համակարգը մեր երրորդ հանրապետության կարևոր ձեռքբերումներից է և այն Հայաստանի Հանրապետությունում կայացած է ու կայուն:

 

Այն, թե ինչպես ֆինանսական համակարգը, բանկային համակարգը դրսևորեց իրեն մի շարք ճգնաժամային իրավիճակներում, ֆինանսական կամ քաղաքական վայրիվերումների շրջանում, այդ թվում՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության շրջանում, այժմ՝ կորոնավիրուսի ճգնաժամային վիճակում, դրա ամենավառ վկայությունն է:

 

Այս փոփոխությունը, որ տեղի է ունենում, կարևոր է նրանով, որ ապահովում է որոշակի ժառանգականություն ԿԲ գործունեության համար: Բայց մյուս կողմից նաև սա խորհրդանշում է առանց կայունության խաթարման՝ փոփոխությունների, բարեփոխումների հետագա զարգացման կուրսը և անհրաժեշտությունը»:

 

Վարչապետն ընդգծել է, որ ընթացիկ ժամանակաշրջանում մեր բանկային համակարգի կարևորագույն մարտահրավերներից մեկը ֆինանսական գրագիտության բարձրացումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է ավելի մանրամասն աշխատանք տանել, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան տեսնել և հասկանալ բանկային համակարգի գործունեության նրբությունները, թե ինչպես է ընդհանրապես համակարգն աշխատում: «Կարծում եմ, մեր մեծագույն խնդիրներից է լինելու բանկային համակարգն ավելի մարդակենտրոն դարձնելը, այնպես անելը, որ համակարգի և քաղաքացիների հարաբերությունների կոնտեքստը դառնա ավելի կառուցողական, երկխոսության վրա հիմնված, որպեսզի թույլ չտանք, որ բանկային համակարգի շուրջ նեգատիվ ընկալումներ ձևավորվեն, մանավանդ, որ մեր բանկային, ֆինանսական համակարգի կայունությունը վերջինիս կայուն զարգացման կարևորագույն նախադրյալներից մեկն է»,- նշել է կառավարության ղեկավարը:

 

Վարչապետը տեղեկացրել է՝ Արթուր Ջավադյանի հետ ունեն որոշակի պայմանավորվածություններ՝ վերջինիս հետագա գործունեության առումով: «Պարոն Ջավադյանը ներգրավված կլինի տնտեսական քաղաքականության մշակման, տնտեսական հարցերի վերլուծության, նաև միջազգային տնտեսական ոլորտի մասնագետների ներգրավմամբ Հայաստանում որոշակի պրոցեսներ հարուցելու գործին: Ունենք կոնկրետ նախագծեր, որոնց իրագործումը մեծ հաջողություն կլինի Հայաստանի Հանրապետության տնտեսական մտքի զարգացման առումով:

 

Պարոն Գալստյան, ուզում եմ հավատալ, որ Ձեր գալով մեր բանկային, ֆինանսական համակարգի համար նոր էջ է բացվում, որը հիմնված կլինի նախկին շրջանի լավագույն փորձի վրա և իհարկե իր հետ կբերի նոր փորձ, նոր հաջողություններ, կմեծացնի բոլորիս վստահությունը բանկային և ֆինանսական համակարգի նկատմամբ»,- նշել է կառավարության ղեկավարը:

 

Արթուր Ջավադյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ԿԲ թիմի զուսպ ներդրումը բարձր գնահատականի արժանացնելու համար: «Ինչպես Դուք նշեցիք, ես վստահ եմ, որ պարոն Գալստյանը ԿԲ ղեկավարության հետ այդ շարունակականությունն ապահովելու է: Ինչպես Դուք նշեցիք, ունենք բանիմաց, բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով թիմ, որն ունակ կլինի ապահովելու թե՛ ֆինանսական, թե՛ գների կայունությունը Հայաստանի Հանրապետությունում: Նաև երկրորդ մարտահրավերն է՝ կորոնավիրուսով ստեղծված տնտեսական ճգնաժամի այս իրավիճակում ստեղծել մակրոտնտեսական կայուն միջավայր տնտեսության հետագա զարգացման համար:

 

ԿԲ նախագահի պաշտոնը, որ այժմ ստանձնում է պարոն Գալստյանը, Հայաստանի Հանրապետության կարևորագույն պաշտոններից մեկն է և ունենալով փորձ ու բավարար գիտելիքներ, լինելով այս թիմի անդամ՝ նա ունակ կլինի թիմի հետ միասին այն խնդիրները, որոնք կդրվեն այս ինստիտուտի առջև, լուծել ամենայն հաջողությամբ: Շնորհակալություն, պարոն վարչապետ Ձեր գնահատականների համար»,- ասել է ԿԲ նախկին նախագահը:

 

Մարտին Գալստյանը ևս շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հնչեցրած գնահատականի համար: «Տարիների ընթացքում ձևավորվել է թիմ, որն անցել է բազում փորձություններ և ունակ է եղել իր առջև դրված խնդիրներ լուծել: Ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ, որ այն աշխատանքը, որը կատարվել է՝ լինելու է շարունակական, խորանցնելու ենք համագործակցությունը նաև կառավարության գործընկերների հետ՝ ի բարօրություն մեր հասարակության: Բոլոր ջանքերը ներդրվելու են, որպեսզի երկրում պահպանվի մակրոկայունությունը, որպեսզի կառավարությունն էլ իր հերթին կարողանա այդ մակրոկայունության ներքո իրականացնել այն ծրագրերը, որոնք նախանշված են: Շնորհակալություն վստահության համար»,- նշել է ԿԲ նորընտիր նախագահը:

 

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկին՝ վերջին 2 տարվա ընթացքում համատեղ աշխատանքի համար և նշել, որ այն եղել է հետաքրքիր: «ԿԲ-ն ներգրավված է եղել կառավարության տնտեսական քաղաքականության քննարկումներում, որոնք շատ հետաքրքիր են եղել: Պետք է այդ ավանդույթը շարունակել և գտնել նորանոր ձևեր՝ այդ քննարկումների արդյունքներն ավելի առարկայական դարձնելու համար»,- եզրափակել է վարչապետը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունը դեմ կքվեարկի կառավարության ներկայացրած 2025թ. պետբյուջեի նախագծինԱԺ ընդդիմադիր խմբակցությունը դեմ կքվեարկի կառավարության ներկայացրած 2025թ. պետբյուջեի նախագծին
Հայաստանում ով կմնա Հայաստանում ով կմնա "պարզեցված" համակարգում. Ֆինանսների փոխնախարարը պարզաբանել է առաջարկվող հարկային փոփոխությունների տրամաբանությունը
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ձեռնամուխ են լինում Լոռիում ջրհեղեղի հետևանքով վնասված կամուրջների վիճակի գնահատմանըԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ձեռնամուխ են լինում Լոռիում ջրհեղեղի հետևանքով վնասված կամուրջների վիճակի գնահատմանը
ԿԶԵՀ-ը Հայաստանին 200 մլն դոլարի վարկ կտրամադրի Քաջարանի թունելի կառուցման համարԿԶԵՀ-ը Հայաստանին 200 մլն դոլարի վարկ կտրամադրի Քաջարանի թունելի կառուցման համար
«Ոտքի կանգնելու կամքը»․ ֆիլմաշար՝ ԱրարատԲանկի ֆինանսավորմամբ
«ԿինոՏոն» OVIO-ից․ Wink TV-ի մինչև 35․000 ֆիլմեր և սերիալներ կներառվեն  OVIO-ի սակագնային փաթեթներում և հասանելի կլինեն բաժանորդների համար«ԿինոՏոն» OVIO-ից․ Wink TV-ի մինչև 35․000 ֆիլմեր և սերիալներ կներառվեն  OVIO-ի սակագնային փաթեթներում և հասանելի կլինեն բաժանորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա»  գոտիների ցանցըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա»  գոտիների ցանցը
ԿԶԵՀ-ը կդառնա լիովին անկախ միջազգային կազմակերպությունԿԶԵՀ-ը կդառնա լիովին անկախ միջազգային կազմակերպություն
Արժույթների փոխարժեքների տատանումները հանգեցրել են Հայաստանի 2025 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական պարամետրերի փոփոխությանԱրժույթների փոխարժեքների տատանումները հանգեցրել են Հայաստանի 2025 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական պարամետրերի փոփոխության
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հայաստանի ԿԲ-ում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների կարգավորիչների Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 27-րդ նիստըՀայաստանի ԿԲ-ում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ երկրների կարգավորիչների Արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 27-րդ նիստը
Գործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկներըԳործարարներին են ներկայացվել Կոնվերս Բանկի ներդրումային առաջարկները
Մխիթար Հայրապետյան. Միջազգային կադրերի ներգրավմանն աջակցության պետական ծրագրում այսուհետ կկիրառվի հավասար մոտեցումՄխիթար Հայրապետյան. Միջազգային կադրերի ներգրավմանն աջակցության պետական ծրագրում այսուհետ կկիրառվի հավասար մոտեցում
Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն էԿոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է
Հայաստանի ՄՊՀ ղեկավարը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու OECD 23-րդ համաշխարհային համաժողովինՀայաստանի ՄՊՀ ղեկավարը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու OECD 23-րդ համաշխարհային համաժողովին
Հայաստանում տեղի կունենա ՍԾՏՀԽՎ ԳԱ հերթական լիագումար նիստըՀայաստանում տեղի կունենա ՍԾՏՀԽՎ ԳԱ հերթական լիագումար նիստը
ՀՀ էկոնոմիկայի նախարար. Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մեծ ներուժ ունիՀՀ էկոնոմիկայի նախարար. Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը մեծ ներուժ ունի
Երևանում կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըԵրևանում կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
«Վերին Լարս» անցակետում 863 հայկական բեռնատար է կուտակվել«Վերին Լարս» անցակետում 863 հայկական բեռնատար է կուտակվել
2025 թվականին Հայաստանը կկարողանա առանց մաքսատուրքի հանրապետության տարածք ներկրել մինչեւ 9 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունի միս2025 թվականին Հայաստանը կկարողանա առանց մաքսատուրքի հանրապետության տարածք ներկրել մինչեւ 9 հազար տոննա խոշոր եղջերավոր անասունի միս
ԵՏՀ խորհուրդը սակագնային արտոնություն է տրամադրել Հայաստան կարագի անմաքս ներմուծման համարԵՏՀ խորհուրդը սակագնային արտոնություն է տրամադրել Հայաստան կարագի անմաքս ներմուծման համար
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Փրկարար ծառայությունՀայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Փրկարար ծառայություն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 25-29-ը կրճատվել են թե դոլարով, թե ռուբլով գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում նոյեմբերի 25-29-ը կրճատվել են թե դոլարով, թե ռուբլով գործարքները
Ասիական զարգացման բանկի հետ քննարկվել է հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրըԱսիական զարգացման բանկի հետ քննարկվել է հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը
Վահե Դավթյան. ՀԱԷԿ-ի վրա ճնշումն ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության մաս է կազմումՎահե Դավթյան. ՀԱԷԿ-ի վրա ճնշումն ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության մաս է կազմում
Գևորգ Պապոյան. Գնաճի թիրախակային շեմի նվազումը կարճաժամկետ կտրվածքով բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրաԳևորգ Պապոյան. Գնաճի թիրախակային շեմի նվազումը կարճաժամկետ կտրվածքով բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա
Էկոնոմիկայի նախարարը տնտեսության տեմպերի նվազումը պայմանավորում է Վիճակագրական կոմիտեի հաշվարկման հնացած մեթոդաբանությամբԷկոնոմիկայի նախարարը տնտեսության տեմպերի նվազումը պայմանավորում է Վիճակագրական կոմիտեի հաշվարկման հնացած մեթոդաբանությամբ
ՊԵԿ փոխնախագահը մասնակցել է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումինՊԵԿ փոխնախագահը մասնակցել է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումին
ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցությանը ֆինանսական աջակցության մեխանիզմը տնտեսության իրական հատվածում ինտեգրման նոր մակարդակ է. ԵՏՀ նախարարԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցությանը ֆինանսական աջակցության մեխանիզմը տնտեսության իրական հատվածում ինտեգրման նոր մակարդակ է. ԵՏՀ նախարար
Modi ռիթեյլերը 2025 թվականին նախատեսում է մուտք գործել Հայաստանի շուկաModi ռիթեյլերը 2025 թվականին նախատեսում է մուտք գործել Հայաստանի շուկա
Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտումԱմերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում
Հայաստանում կան երթևեկության համար փակ ճանապարհներ, «Վերին Լարս» անցակետը ևս փակ էՀայաստանում կան երթևեկության համար փակ ճանապարհներ, «Վերին Լարս» անցակետը ևս փակ է
ԵԱԶԲ փոխնախագահ. Մենք Հայաստանին դրամաշնորհ ենք հատկացրել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի  նախագծի առաջ մղման համարԵԱԶԲ փոխնախագահ. Մենք Հայաստանին դրամաշնորհ ենք հատկացրել տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի  նախագծի առաջ մղման համար
Հայկական բանկերը. HSBC բանկի, Արդշինբանկի և պատժամիջոցների նոր միջավայրի պայմաններում բիզնեսի վարման մասինՀայկական բանկերը. HSBC բանկի, Արդշինբանկի և պատժամիջոցների նոր միջավայրի պայմաններում բիզնեսի վարման մասին
Արդշինբանկն ավարտին է հասցրել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ձեռք բերելու գործարքը                     Արդշինբանկն ավարտին է հասցրել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը ձեռք բերելու գործարքը                    
ԱրարատԲանկն արժանացել է VISA-ի «Ամուր գործակցություն» մրցանակինԱրարատԲանկն արժանացել է VISA-ի «Ամուր գործակցություն» մրցանակին
ԵՄ-ն Հայաստանին 12,9 մլն եվրո կտրամադրի միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդման համարԵՄ-ն Հայաստանին 12,9 մլն եվրո կտրամադրի միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդման համար
Լուսինե Գևորգյան. Հայաստանը պատրաստ է և ունի համապատասխան ենթակառուցվածքներ միջազգային ստանդարտներին համապատասխանող միջոցառումներ անցկացնելու համարԼուսինե Գևորգյան. Հայաստանը պատրաստ է և ունի համապատասխան ենթակառուցվածքներ միջազգային ստանդարտներին համապատասխանող միջոցառումներ անցկացնելու համար
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. Մինչեւ տարեվերջ Հայաստանում զբոսաշրջային հոսքը կհատի 2 մլն մարդու շեմըԶբոսաշրջության կոմիտեի նախագահ. Մինչեւ տարեվերջ Հայաստանում զբոսաշրջային հոսքը կհատի 2 մլն մարդու շեմը
Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամինԱրդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին
Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեքԳնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք
OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքերըOVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքերը
Կառավարությունը հաստատել է 2025 թվականին էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտանԿառավարությունը հաստատել է 2025 թվականին էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան
Հայաստանը մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույքC360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք
Wildberries-ում Իդրամ կաWildberries-ում Իդրամ կա
Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնից. նա կդառնա ՊԵԿ նախագահԷդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնից. նա կդառնա ՊԵԿ նախագահ
Կառուցումն ավարտել թե նորից կառուցել. Հայաստանում կքննարկեն նոր ՀՕ-ի մշակման անհրաժեշտությունըԿառուցումն ավարտել թե նորից կառուցել. Հայաստանում կքննարկեն նոր ՀՕ-ի մշակման անհրաժեշտությունը
Սև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համարՍև ուրբաթին ընդառաջ 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար
ՀՀ իշխանությունները փոխում են ՀՕ փոփոխությունների տրամաբանությունը. մասնագիտական գործունեության որոշ ոլորտներ կարող են խուսափել ԱԱՀ դաշտում աշխատանքի <ճակատագրից>ՀՀ իշխանությունները փոխում են ՀՕ փոփոխությունների տրամաբանությունը. մասնագիտական գործունեության որոշ ոլորտներ կարող են խուսափել ԱԱՀ դաշտում աշխատանքի <ճակատագրից>
2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
ԲՏԱ նախարարությունում քննարկել են լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության հնարավորությունները
ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար. Հայաստանի ՆԳՆՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար. Հայաստանի ՆԳՆ
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվենՀայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
Երևանն ու Լոս Անջելեսը կսկսեն համագործակցել տեխնոլոգիական ոլորտումԵրևանն ու Լոս Անջելեսը կսկսեն համագործակցել տեխնոլոգիական ոլորտում
ԱՄՀ-ը բացահայտում է 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսվող աճի նվազման պատճառըԱՄՀ-ը բացահայտում է 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսվող աճի նվազման պատճառը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ճանապարհով արտահանմանն աջակցության հերթական ծրագիրըՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ճանապարհով արտահանմանն աջակցության հերթական ծրագիրը
Արդշինբանկը և Visa-ն ակցիա են իրականացնում բանկի քարտապանների համար. «Փոխանցեք Visa քարտին, շահեք MacBook Air»Արդշինբանկը և Visa-ն ակցիա են իրականացնում բանկի քարտապանների համար. «Փոխանցեք Visa քարտին, շահեք MacBook Air»
Կցորդ. 300-400 հայկական բեռնատարներ սպասում են Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի բացմանըԿցորդ. 300-400 հայկական բեռնատարներ սպասում են Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի բացմանը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
03.12.2024
RUB3.750.01
USD399.591.71
EUR420.171.52
GBP506.000.45
CAD284.651.20
JPY26.630.13
CNY54.840.14
CHF451.312.03