Չորեքշաբթի, 17 Հունիսի 2020 15:13
Մարիաննա Մկրտչյան

Մեղրիի մաքսակետը Իրանի և ՀՀ միջև միջազգային բեռնափոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի

Մեղրիի մաքսակետը Իրանի և ՀՀ միջև միջազգային բեռնափոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացվում է, որ համաձայն ՀՀ պարետի 11.06.2020թ. թիվ 132-Ն որոշման՝ հունիսի 12-ից Մեղրիի մաքսային կետ-բաժինը Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցել է բնականոն աշխատանքի։

 

Մասնավորապես՝ Իրանի և Հայաստանի միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն իրականացնելիս այլևս անհրաժեշտություն չկա կատարել դրանց փոխաբեռնումները ԻԻՀ-ՀՀ անցումային կետերի տարածքներում: Բացի այդ այլևս չի պահանջվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից համակարգում և հսկողություն ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցների` Հայաստանի տարածքով տեղաշարժի նկատմամբ։