Արմինֆո. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ որպես Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ տեսակապի միջոցով քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի արդիական հարցերը:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման սկզբում Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները ներկայացրել են կորոնավիրուսային վարակի տարածմամբ երկրներում ստեղծված իրավիճակն ու վարակի հետևանքները չեզոքացնող միջոցառումների արդյունքները:
Երկուստեք կարևորվել է այս բարդ իրավիճակում նման ձևաչափով քննարկումների կազմակերպման կարևորությունը՝ միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի արձանագրության միջոցառումների իրականացման ընթացքը քննարկելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ մտքեր փոխանակելու տեսանկյունից:
Օգտվելով առիթից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը ցուցաբերված աջակցության համար, մասնավորապես առողջապահության ոլորտում: ՌԴ փոխվարչապետն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին համավարակի դեմ պայքարում:
Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, արդյունաբերական, տրանսպորտային, էներգետիկ, հումանիտար և ֆինանսական ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանն առնչվող հարցերին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը անցկացնել Հայաստանում այս տարվա երրորդ եռամսյակում: Հանձնաժողովի համանախագահները պայմանավորվել են հանձնարարականներ տալ համապատասխան գերատեսչություններին հաջորդ նիստի օրակարգը ձևավորելու և արդեն իսկ հաստատված միջոցառումների արդյունավետ իրականացումը ապահովելու ուղղությամբ:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |