
Արմինֆո. Ղազախստանը կդառնա Հայաստան նավթամթերքի մատակարար ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 2-ի նիստում հավանություն է տվել նավթամթերքի ոլորտում հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրին ։
Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, ղազախական նավթամթերքների մատակարարումները կիրականացվեն հաստատված ծավալների և տեսակների շրջանակներում: Ընդ որում, այդ արտադրանքը կազատվի մաքսային վճարներից ։ Մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կկազմվի հաջորդ տարվա ինդիկատիվ հաշվեկշիռը, որով ամեն տարի կհաստատվեն արձանագրությունները, որոնցում կներկայացվեն նավթամթերքի ծավալներն ու տեսակները ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշել է, որ համաձայնագիրը մշակվել է բավականին երկար ժամանակահատված ՝ շուրջ 1,5 տարի: Ղազախական նավթամթերքի մատակարարումները հնարավորություն կտան բարձրացնել մրցակցությունը ներքին շուկայում, դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա:
Նշենք, որ անցած տարվա վերջին Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասեթ Մագաուովը նշել էր, որ ակտիվ աշխատանք է տարվում Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ <Հայկական կողմը համաձայնագրի տեքստի վերաբերյալ մեր բոլոր առաջարկներն ընդունել է։ Ամեն բան իրենց հետ համաձայնեցնելուց հետո համաձայնագիրն ուղարկվել է ներպետական ընթացակարգերի։ Անհամաձայնություններ կան գերատեսչությունների, մասնավորապես` Ղազախստանի ֆինանսների նախարարության ու Առևտրի և ինտեգրացիայի նախարարության միջև. վերջիններս տարբեր մոտեցումներ ունեն առանձին ձևակերպումների առնրությամբ>,- ասել էր փոխնախարարը՝ ավելացնելով, որ հաջորդ տարվա հունվարին Ղազախստանը կկարողանա դառնալ Հայաստան նավթ և նավթամթերք արտահանող երկիր: