Երկուշաբթի, 6 Հուլիսի 2020 14:56
Ալինա Հովհաննիսյան

Կառավարությունը միանվագ նպաստ կվճարի մարտի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած քաղաքացիներին

Կառավարությունը միանվագ նպաստ կվճարի մարտի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած քաղաքացիներին

Արմինֆո Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառման շրջանակում միանվագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ը առնվազն 85 օր եղել են գրանցված աշխատող, սակայն մարտի 1-ից մինչև հունիսի 31-ն ազատվել են աշխատանքից:

 

Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, շահառու չեն համարվում այն քաղաքացիները, որոնք աշխատել են ֆինանսական, ապահովագրական, շահումով խաղերի ոլորտում գործող ընկերություններում, կառավարչական մարմիններում,

հասարակական կազմակերպություններում, հիմնադրամներում։

 

Դիմումները պետք է լրացնել https://dimum.ssa.am/ կայքում:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հաստատել է 22 հակաճգնաժամային ծրագիր, որոնցից 10 – ը վերաբերում են համաճարակի տնտեսական հետեւանքների մեղմացմանը, մնացածը՝ սոցիալական բնույթի ։ Մասնավորապես, հունիսի վերջի դրությամբ ՀՀ կառավարությունը 73 մլրդ դրամի վարկեր է տրամադրել, որոնք հիմնականում ուղղված են եղել հարկերի, աշխատավարձերի վճարմանը, արտադրության համար  սարքավորումների ձեռքբերմանը և գյուղատնտեսությանը աջակցությանը։