Արմինֆո. 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում թողարկվող ալկոհոլային արտադրանքի ծավալները նվազման միտում եմ դրսեւորել։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են Հայաստանում արտադրվող բացարձակապես բոլոր ալկոհոլային խմիչքների ծավալները:
Այսպես, 2020թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 12.5 մլն լիտր կոնյակ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ցածր է 14.9%-ով (2019թ.նույն ժամանակահատվածի 39.5% աճի դիմաց)։ Հայաստանում արտադրված գինու ծավալը 28.7% աճից տարեկան դինամիկան ծավալել է դեպի 28.3% անկում' մինչև 3.3 մլն լիտր, շամպայնինը' 17.1% աճից դեպի 31.9% անկում' մինչև 137.2 հազ. լիտր:
Կրճատվել է նաեւ օղու արտադրությունը՝ 29 տոկոսով (նախորդ տարվա 29,3 տոկոս աճի դիմաց) մինչեւ 1.2 մլն լիտր, եւ գարեջրի արտադրությունը՝ 16,1 տոկոսով (նախորդ տարվա 24,7 տոկոս աճի դիմաց) մինչեւ 7.1 մլն լիտր:
Ըստ վիճակագրական տվյալների, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է
95.3 հազար լիտր վիսկի, ինչը 68.3% - ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույնպես արձանագրվել է վիսկիի արտադրության ծավալների անկում, բայց տեմպերը շատ ավելի համեստ էին՝ 18 տոկոս։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |