Արմինֆո. Այսօր կառավարության նիստում կայացված որոշման համաձայն, «Արմենիա վայն» գործարանը կօգտվի մաքսատուրքի ազատման արտոնությունից: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են օղու և գինու արտադրության համար (Արագածոտնի մարզ)։
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ընկերությունը 2016 թ-ին կառավարության համապատասխան որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 3.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և ստեղծվել է 255 նոր աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ևս 1․6 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Արդյունքում կստեղծվի 40 նոր աշխատատեղ` 250,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 4․2 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 800 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.6 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 106 մլն դրամ:
Հիշեցնենք, որ, 2006 թ. սկսելով խաղողի այգիների տնկումից, «Արմենիա վայն» գինու գործարանը հիմնադրվել է 2008 թ. - ին։ 2010 թվականին ընկերությունն իր արտադրանքը ներկայացրել է հայ սպառողին ։ «Արմենիա վայն» գինիները արտադրվում են Հայաստանի չորս մարզերում մթերվող հայկական եւ եվրոպական խաղողի սորտերից, իսկ սեփական խաղողի այգիներում աճեցված խաղողի սորտերն ավելանում են տարեցտարի: Ընկերությունն այսօր Հայաստանում հանդիսանում է որակյալ գինու արտադրության և արտահանման առաջատարներից մեկը ։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |