Շաբաթ, 11 Հուլիսի 2020 02:15
Էմմանուիլ Մկրտչյան

Արմեն Մելիքյան. Հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանը կարող է հայտնվել 90-ական թվականների վերջի իրավիճակում

Արմեն Մելիքյան. Հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանը կարող է հայտնվել 90-ական թվականների վերջի իրավիճակում

Արմինֆո.Հայաստանի կապի շուկան դադարում է լինել համաշխարհային հեռահաղորդակցության մի մասը և փակվում է իր փոքր սահմաններում։ ԶԼՄ-ներում հրապարակված լուրն այն մասին, որ ՎԵՈՆ-ից հետո ՄՏՍ-ը նույնպես պատրաստվում է հեռանալ Հայաստանից, մտահոգիչ է։

Մի կողմից, երկիրը բառացիորեն մնում է առանց  անդրազգային կորպորացիաների ուշադրության, եւ դա միջազգային ներդրումային մեկուսացման լուրջ «հայտ» է: Մյուս կողմից, շուկայի փորձագետները կարծում են, որ նման ընկերությունների հեռանալը հասկանալի է, քանի որ բիզնեսի տեսանկյունից միանգամայն հիմնավորված է: Հայաստանի շուկան հեռահաղորդակցության ծառայությունների տեսանկյունից գերհագեցած է, ընկերությունների հասույթը նվազում է, շահութաբերությունը նվազում է, իսկ առաստաղից բարձր, ինչպես հայտնի է, չես ցատկի։ Այն մասին, թե ինչ է, այնուամենայնիվ, կատարվում շուկայում այսօր, ԱրմԻնֆո-ի տնտեսական մեկնաբանը խնդրել է կիսել իր կարծիքը Հայաստանի Nasdaq Armenia ֆոնդային բորսայի նախկին տնօրեն, ներդրումային խորհրդատու Արմեն Մելիքյանին:

 

- Նախքան «ՎԵՈՆ Արմենիայի» գնման արդիական թեմային անդրադառնալը, խնդրում ենք մեկնաբանել «ՎիվաՍել–ՄՏՍ»-ի հրապարակային վաճառքի նախապատրաստման մասին տեղեկատվությունը: Եվ, ընդհանրապես, ի՞նչ հերթ է գոյացել Հայաստանից հեռանալու համար։ Հիշեցնեմ, որ կես տարի առաջ մեր շուկայից դուրս գալու հնարավորության մասին հայտարարել էին նաև Ռոստելեկոմում։

 

Բաժնետոմսերի հրապարակային վաճառքի «ՎիվաՍելՄՏՍ»-ի հայտարարությունը մամուլի միջոցով մասին խոսում է այն մասին, որ գործարքը կլինի բաց, հրապարակային եւ այն ֆոնին, թե ինչ է կատարվում «ՎԵՈՆ Արմենիային» առնչվող գործարքի հետ, որտեղ մենք տեղյակ չենք, թե ով է գնում երկրի խոշորագույն հեռահաղորդակցային ընկերությունը, ես կասեի, ավելի քան պարկեշտ է թվում: Իսկ դա օտարերկրյա ներդրողների տեսանկյունից, որոնք գնահատում են ինչպես երկիրը, այնպես էլ ընկերությունը, որը վաճառում է իր բաժնետոմսերը, ավելի ընդունելի է։ Ես մշտապես շփվում եմ ներդրողների հետ եւ կարող եմ ասել, որ նրանք այսօր շատ մտահոգված են, թե ինչ տեսակի գործարք է իրականացվելու VEON Amsterdam-ի կողմից, քանի որ մտահոգություն կա այն առումով, որ թաքնված շահառուների հետ այս բազմաստիճան գործարքը կարող է վաղը որոշակի խնդիրներ ստեղծել միջազգային ֆոնդային շուկաներում գնանշվող ընկերության համար, ինչպես օրինակ, երբ բացահայտվեցին Ուզբեկստանի որոշակի իշխանական շրջանակների հետ փակ պայմանավորվածությունների առկայության փաստերը, երբ ընկերությունը հեռանում էր այդ շուկայից:

 

- Այսինքն, Դուք կարծում եք, որ արեւմտյան բորսաներում գնանշվող «ՎԵՈՆ»-ը պետք է զգու՞յշ լինի գործարքների, այսպես կոչված, կոնտրագենտների ընտրության հարցում:

 

Իհարկե, եւ այդ անհանգստության մասին ես այսօր կարդում եմ ներդրումային բլոգերում: Տարբեր տեսակետներ կան անհայտ «Թիմ»-ին ՎԵՈՆ-ի բաժնետոմսերի վաճառքի գործարքի վերաբերյալ, առաջին հերթին, այն պատճառով, որ անհասկանալի է, թե ով է կանգնած միայն մեկ ամիս առաջ ստեղծված այս ընկերության հիմնադիր Եսայան եղբայրների հետևում, և արդյոք վաղը որոշակի "կոռուպցիոն հետքեր" չեն հայտնաբերվի, ինչպես Ուզբեկստանում, և երկրորդ, անհանգստությունը հենց Եսայանների վերաբերյալ, որոնք ավելի քան 10 տարի ղեկավարել են Հայաստանի ամենակոռումպացված պաշտոնյային պատկանող ընկերությունը և ղեկավարել են բացառապես վնասի ռեժիմով: Դա ավելի քան տարօրինակ է, քանի որ կապի մյյուս օպերատորներն աշխատել են, գուցե ոչ գերշահույթով, բայց, այնուամենայնիվ, շահութաբեր  և շահութահարկ են վճարել պետությանը։ Եթե լավ ուսումնասիրենք «Յուքոմի» ֆինանսական հաշվետվությունները, ապա պարզ է դառնում, որ ընկերության վնասաբերության մակարդակը, ամենայն հավանականությամբ, կանխամտածված է եղել։ Չի բացառվում, քանի որ ես դատավոր չեմ եւ չեմ կարող պնդել, բայց, հավանաբար, նման բան չէր կարող տեղի ունենալ առանց «Յուքոմի» թոփ մենեջմենթի, այսինքն՝ նույն Եսայանների իմացության։ Ավելին, դեռեւս չճշտված տեղեկատվություն կա, եւ այն պտտվում է ներդրումային բլոգերում,  որ նրանք այժմ անցնում են փողերի լվացման գործով, եւ եթե այդ տեղեկատվությունը վաղը քննության ընթացքում հաստատվի, ապա արտասահմանյան ներդրողները լրջորեն հիասթափված կլինեն:

 

- Այն բանից, թե ինչպես է հակամենաշնորհային մարմինը թաքցնում «ՎԵՈՆ Արմենիայի» գնման գործարքի վերջնական շահառուների, դրա, այսպես կոչված, բազմաշերտ մեխանիզմի մասին տեղեկատվությունը, իրականում, այնքան էլ հարմարավետ չի դառնում: Չէ որ խոսքը ոչ միայն բջջային կապի խոշորագույն օպերատորի մասին է, այլ այն օպերատորի մասին, որը տիրապետում է երկրի կապի ողջ ենթակառուցվածքին, ենթակառուցվածքին, որը կառուցվել և դրվել է ի շահ պետության և նրա անվտանգության դեռ խորհրդային ժամանակներում։ Սա հսկայական ակտիվ է, որն անմիջականորեն կապված է պետության անվտանգության հետ ։ Ես հիշում եմ 90-ական թվականների սկզբին այդ ենթակառուցվածքի՝ ինչ-որ անհասկանալի, ճամպրուկային ընկերության վաճառքին առնչվող նույնպիսի մութ պատմությունը, եւ՝ թե ինչպես հետո դրանից միլիոններ կուտակեցին՝ այն վերավաճառելով  հույներին: Եվ որքան այն ժամանակ երկիրը կորցրեց այդ հունական մենաշնորհից ու ապաշնորհ ու գողավարի կառավարումից։ Որտե՞ղ է երաշխիքը, որ պատմությունը չի կրկնվի:

 

Ոչ մի երաշխիք չկա, քանի որ մենք այս դեպքում նույնպես գործ ունենք անհայտ իրական գնորդի հետ։ Այո, հնարավոր է, որ ինչ-որ հայկական բանկ գումար տրամադրի «ՎԵՈՆ Արմենիայի» գնման համար եւ դառնա գործարքի երաշխավոր՝ ինչ-որ օտարերկրյա գործընկեր բանկից եւ իրական գնորդից որպես գրավ ստանալով ընկերության ողջ ենթակառուցվածքը, բայց որտե՞ղ է երաշխիքը, որ ընկերությունը շահութաբեր կլինի եւ կաշխատի առանց գորշ սխեմաների: «ՎԵՈՆ Արմենիան» նման երաշխիքներ ուներ գոնե այն պատճառով, որ նա կապիտալացման բարձր մակարդակ ունեցող միջազգային խոշոր ընկերության դուստրն է, որի բաժնետոմսերը գնանշվում են Եվրոպայի բորսաներում, եւ որն աշխատում է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան եւ շատ է անհանգստանում իր հեղինակության համար: Իսկ հիմա վտանգ կա հայտնվելու, ինչպես ասում են, "գորշ մկան" թաթերում, որի մասին ոչինչ հայտնի չէ։ Դա, այնուամենայնիվ, ռազմավարական կարեւոր ոլորտ է, այլ ոչ թե խաղատուն, եւ, պատկերավոր ասած, ոչ՝ մոմի գործարան, որը կարելի է վերցնել ու վաճառել՝ ում պատահի: Ահա տեսեք, բառացիորեն նախօրեին լարվածության տատանում էր տեղի ունեցել, և երկրի մեկ երրորդը, փաստացի, մնացել է առանց «Յուքոմ» ընկերության ծառայությունների։ Դա անթույլատրելի է, սկզբունքորեն, քանի որ ցանկացած նման ընկերություն պետք է ունենա տարբեր ֆորսմաժորային դեպքերից պաշտպանվելու մի քանի աստիճան, էլ չենք խոսում սովորական էներգամատակարարման մասին։ Հնարավոր է, որ դա տեղի է ունեցել նաեւ այն պատճառով, որ Եսայանները «Յուքոմից» հեռանալով, գրեթե ողջ տեխնիկական կազմին «համոզել են» հեռանալ ընկերությունից իրենց հետ միասին, խոստանալով նրանց մասնաբաժին «ՎԵՈՆ Արմենիայում»,  կամ այն պատճառով, որ այդ ամբողջ անվտանգության համակարգը նրանց կառավարման օրոք, պարզապես, պատշաճ կերպով չի կառուցվել եւ չի աշխատել: Արդյո՞ք կան երաշխիքներ, որ վաղը, գլխավորելով «ՎԵՈՆ Արմենիան», այդ ամենը հստակ կաշխատի: Իսկ ի՞նչ կլինի, եթե «Յուքոմին» առնչվող պատմությունը կրկնվի նաեւ այստեղ՝ մի քանի տարի անց: Եվ պետությունը դրան հանգիստ նայելու՞ է կողքից։

Եվ այնուամենայնիվ, համաշխարհային ներդրումային հանրության համար գլխավորը, կրկնում եմ, ոչ թե Հայաստանի ներքին խնդիրներ են, այլ՝ մաքուր գործարքի խնդիրը։ Առայժմ ես դա չեմ տեսնում։ Եւ ներդրողներն այդ առնչությամբ անհանգստանում են:

 

- Լավ, բայց արդյո՞ք չեք կարծում, որ «ՎԵՈՆ Արմենիայի» դեպքում պետությունը կարող էր ապահովել վաճառքի մաքրությունը։ Օրինակ, գնել բաժնետոմսերի 25% + 1 բաժնետոմս արգելափակող փաթեթը եւ մնացածը վաճառել բաց շուկայում: Սա շահութաբեր ընկերություն է, եւ, չեմ կասկածում, գործարքը հաջող կընթանար:

 

Դուք միանգամայն ճիշտ եք: Եվ բլոգերում  շատ ներդրողներ  հարցն են տալիս, թե ինչու վաճառել շահութաբեր եւ ռազմավարական կարեւոր ընկերություն ինչ-որ մեկին, եթե կարելի է ապահովել ներքին շուկայում IPO-ի միջոցով գործարքի մաքրությունը՝ ընդ որում սահմանափակելով մեկ կամ երկու ներդրողի կողմից բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռք բերման հնարավորությունը: Ի վերջո, նման գործարքը կարող էր շատ հզոր խթան հանդիսանալ երկրում բաժնետոմսերի կազմակերպված բորսայական շուկայի զարգացման համար, ինչի մասին մենք բոլորս, և ոչ միայն մենք, այլ նաև արտասահմանյան ինստիտուցիոնալ ներդրող դոնորները վաղուց են ասում Հայաստանի իշխանություններին։ Իսկ նրանք, այդ թվում նաև Հայաստանի նոր հեղափոխական իշխանությունները, նման կոչերի համար խուլ են մնում ՝ չհասկանալով նման քայլերի տնտեսական և սոցիալական ողջ կարևորությունը։ Ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկի շահերը գերակայում են պետական շահերի նկատմամբ։ Այլ կերպ դա չես բացատրի։

 

Ինչպես հիշում եք,  նախորդ հարցազրույցում մենք քննարկել ենք այս թեման՝ բնակչությանը ենթակառուցվածքային ընկերությունների բաժնետոմսերի հանրային վաճառքի թեման: Դա մեծապես կխթաներ հետաքրքրությունը  տնտեսության մեջ  ներքին խնայողությունների ներդրման նկատմամբ, որոնք կան բնակչության ինչպես միջին խավում, այնպես էլ այն հարուստ  մարդկանց մոտ, ովքեր ոչ մի տեղ չեն կարող ներդնել ազատ միջոցները, բացի բնակելի անշարժ գույքում, որի տնտեսական արդյունքը շատ առումներով զիջում է ֆոնդային շուկային: Ես արտահայտել եմ այն միտքը, որ քաղաքային տնտեսությունն էլ՝  ի դեմս նույն աղբահանության ընկերության, որը նույնպես միանգամայն շահութաբեր է, միանգամայն հնարավոր էր բորսայական աճուրդի հանել և սկսել զարգացնել ոչ թե որպես քաղաքապետարանի վարչություն, այլ որպես արդեն առանձին բաժնետիրական ընկերություն, դրանում դնելովտեխնոլոգիական նորանոր նորամուծություններ, այդ թվում ՝ աղբի տեսակավորման և վերամշակման առումով։ Ցավոք, քաղաքային իշխանությունների հավակնությունները հաղթեցին, և պաշտոնյաները, փաստորեն, չցանկացան այդ աշխատող և եկամտաբեր ակտիվները կիսել բնակչության հետ։

 

- Վերադառնանք հեռահաղորդակցության թեմային։ Ինչպիսի՞ն եք տեսնում շուկայի հետագա զարգացումը համախմբման տեսանկյունից: Կարո՞ղ է վաղը Հայաստանում մնալ կապի մեկ օպերատոր:

 

Գիտեք, տեսականորեն դա հնարավոր է, թեեւ, գործանակում՝ նույնպես։ Դա ձեռնտու է ներդրողին, թեեւ ձեռնտու չէ բնակչությանը։ Այստեղ մենք գործ ունենք ընկերության սեփականատիրոջ/սեփականատերերի և բնակչության միջև շահերի ակնհայտ բախման հետ ։ Այն, որ մենք ստիպված կլինենք հրաժեշտ տալ բջջային կապի եւ ինտերնետի այս կամ այն ծառայության դիմաց շատ էժան սակագներին, որոնք մեզ պարգեւել էր երկրից հեռացած ֆրանսիական Orange-ը, միանշանակ է: Ինչպես տեսնում եք, ֆրանսիական օպերատորի շատ սակագներ արդեն անցյալում են մնացել, դրանցից շարունակում են օգտվել նրանք, ում բախտը բերել է, եւ դրանք չեն վերացնում միայն այն պատճառով, որ վախենում են կորցնել Orange-ի հին հաճախորդներին: Հնարավոր է, որ «ՎԵՈՆ Արմենիայի» գնումից հետո շուկայում սկսվեն շատ, մեղմ ասած, վատ գործընթացներ, որոնք «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին կամ, նույնիսկ, «Յուքոմին» ստիպեն վաճառել իրենց բաժնետոմսերը: Քանի որ թույլ պետական վերահսկողության պայմաններում «ՎԵՈՆ Արմենիային» կուլ տված «Թիմ» ընկերությունը, որն այն ժամանակ կտիրապետի շուկայի հիմնական ենթակառուցվածքին, կարող է աստիճանաբար ստիպել իր մրցակիցներին տեղի տալ և, մեղմ ասած, վաճառվել։ Բավական կլինի ինչ-որ տեղ աշխատել դեմպինգի վրա, իսկ ինչ-որ տեղ՝ տրաֆիկի դիմաց վճարի բարձրացման, եւ հակամենաշնորհային մարմինը, նույնիսկ ցանկության դեպքում, ինչպես ցույց է տալիս այլ ոլորտներում փորձը, չի կարողանա զսպել իրավիճակը։

 

- Այդ դեպքում՝ ստացվում է, որ մենք կարող ենք վերադառնալ 90-ական թվականների երկրորդ կեսի հունական "Արմենտելին" առնչվող իրավիճակի՞ն:

 

Նման իրավիճակի, աշխարհը, այնուամենայնիվ, զարգանում է,  եւ այսօր ինտերնետով ոչ մեկի չես զարմացնի, սակայն հարցն այն է, թե որքան ենք ստիպված լինելու վճարել դրա դիմաց, եւ ինչպես է այդ ամենը փոխգործակցելու երկրում բարձր տեխնոլոգիաների առաջնային զարգացման վերաբերյալ պետության հայեցակարգի հետ, ես չգիտեմ:

 

- Իսկ ինչպե՞ս խուսափել դրանից:

 

Ճանապարհը մեկն է, և ես դրանում համոզված եմ։ Ընկերությունները դուրս բերել ֆոնդային բորսա, բացել դրանք,  պետության կողմից գնել ժամանակավորապես արգելափակող փաթեթներ, ոչ ավելի, իսկ բաժնետոմսերը տեղաբաշխել բնակչության շրջանում: Քանի դեռ բնակչությունը չի մասնակցում լավ բիզնեսների եկամուտներին, եւ չի ստեղծվել լավագույն բորսայական փորձ երկրում, բարեխիղճ ներդրողները  մեզ մոտ չեն գա՝ ոչ ռազմավարական, ոչ էլ, առավել եւս, պորտֆելային: Չափից շատ են ռիսկերը: Նոր կառավարությունը պետք է դրանք չեզոքացնի՝ մի կողմից, իսկ մյուս կողմից ՝ պայմաններ ստեղծի բնակչության համար լրացուցիչ հնարավորություններ ստանալու ՝ մասնակցելով խոշոր և ենթակառուցվածքային բիզնեսներին, դրանցից շահաբաժիններ ստանալու և հարկեր վճարելու համար։ Քաղաքացին պետք է հնարավորություն ունենա մասնակցելու շահույթի բաշխմանը նաեւ որպես խոշոր ընկերությունների կառավարման բաժնետեր: Միայն այդպես նա կներգրավվի երկրի կառավարման համակարգում, ինչի մասին խոսում է նոր իշխանությունը, ըստ երեւույթին, վատ պատկերացնելով այդ գործընթացի ողջ գործիքակազմը, և միայն այդպես արտասահմանյան ներդրողը կհավատա մեզ ոչ թե խոսքով, այլ գործով։

 

Հ.Գ.: Երբ նյութն արդեն հրապարակվել էր, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից ԱրմԻնֆո-ին հաղորդցին, որ ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին տեղեկատվությունը կեղծ է եղել, եւ  ընկերության բաժնետերերը նման ծրագրեր չունեն: Ցավոք, ԱրմԻնֆոն էլ տեղի է տվել գործընկերների ֆեյք լուրերի հանդեպ։ Խնդիրն այն է, որ նման ապատեղեկատվությանն արժեր արձագանքել, ըստ երեւույթին, ավելի ընդգրկուն եւ օպերատիվ։ Այդուհարդերձ, չնայած դրան, ներդրումային մասնագետի հետ հարցազրույցի թեման, ըստ էության, մնում է բավականին արդիական։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 5-8-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքներն՝ աճել
Հայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել էՀայաստանում ծառայությունների ոլորտի աճն արագացել է
Կառավարությունը հավանություն է տվել Կառավարությունը հավանություն է տվել "Մայլեռ" ԱՏԳ շահագործմանը
ԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակումԿԳՄՍՆ-ը ներկայացրել է Հնդկաստանում ոլորտային դասընթացներին մասնակցելու պայմանները՝ տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի շրջանակում
"Հայաստանի էլեկտրական ցանցեր"-ն արդիականացնում է էլեկտրամատակարարման ցանցը Երևանի կենտրոնում
Փաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրըՓաշինյանի մոտ քննարկել են Հայաստանի 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
ԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորություններըԲՏԱ նախարարությունում քննարկել են Հայաստանում թվային ռադիոյի ներդրման հնարավորությունները
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիայինԿառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին կոնվենցիային
Հայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրինՀայաստանը կմիանա Աշգաբաթի համաձայնագրին
Մինչև տարեվերջ կընդունվի Մինչև տարեվերջ կընդունվի "Էլեկտրաէներգետիկայի մասին" նոր օրենքը. ՀՀ ԱԺ
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
Ամբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետԱմբողջ երկիրը կառուցվել է առանց որևէ նախագծային փաստաթղթերի առկայության. վարչապետ
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում2025թ. 1-ին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումներն աճել են 0,7% - ով՝ ուղևորափոխադրումների 26,7% անկման դեպքում
Հայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտի հասույթի աճը դանդաղել է
ՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգըՊԵԿ-ը պարզաբանել է սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգը
Հայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակիՀայաստանում 2025թ. առաջին եռամսյակում միգրացիոն սալդոն հասել է դրական մակարդակի
Հայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազելՀայաստանում բնակչության բնական աճը շարունակում է էապես նվազել
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Առաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալներըԱռաջին եռամսյակում Հայաստանում զգալիորեն նվազել են կոնյակի եւ գինու արտադրության ծավալները
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 6,5% - ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղը 2025թ. առաջին եռամսյակում անկում է ապրել
Էկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասըԷկոնոմիկայի նախարարությունը գնահատում է Արարատի մարզում տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասը
Հայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառովՀայաստանի արդյունաբերության հատվածն սկսել է անկում ապրել վերամշակող արդյունաբերության ծավալների նվազման պատճառով
IFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներումIFC-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանի էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում
Wizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղությունWizz Air-ը հանգույց է բացում Երեւանում եւ գործարկում է 8 նոր ուղղություն
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են "Յանդեքս" ընկերության հետ ՊՄԳ համագործակցության հնարավորությունները
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
ԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական ենԿԲ ղեկավար. Հայաստանի ֆինանսական շուկայի և արժեթղթերի շուկայի նկատմամբ ներդրողների սպասումները բավականին դրական են
Մարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհովՄարտին Գալստյան. Անհրաժեշտ է գնալ ցավոտ և բարդ բարեփոխումների ճանապարհով
ԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներինԿԲ ղեկավար. Վարկերի ընդամենը 0,1 տոկոսն է առնչվում բանկային խարդախությանն ու կիբերհարձակումներին
Հայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքումՀայաստանում տարեկան գնաճն ապրիլին արագացել է մինչև 3,2% ՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման արդյունքում
2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Հայաստանը նախատեսում է արգելել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանումը
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրումՀայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, իսկ արտաքին առևտուրն անկում է ապրում
ՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններՊԵԿ. Ֆինանսական հաստատությունները մինչև մայիսի 10-ը հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ
Հայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքըՀայաստանը ևս 6 ամսով կերկարաձգի մի շարք գյուղատնտեսական ապրանքների արտահանման արգելքը
Իշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքըԻշխանություններն առաջարկում են երկարաձգել սիգի ձկնկիթի արտահանման արգելքը
Հայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետՀայաստանը մտադիր է խորացնել զբոսաշրջային համագործակցությունը Քաթարի հետ
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ էլ որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետՊԵԿ. ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը Գոգավան-Գուգութի անցակետ
Հայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասինՀայաստանի իշխանությունները մտածում են սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի ընդլայնման մասին
2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՊԵԿ-ն ապահովել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 14.5 %-ով ավելի է հարկային եկամուտներ
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանըՓաշինյանը շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, որոնց աշխատանքն ուղղված է պետական գանձարանի համալրմանը
Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբՖիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ
"Ապրելու երկիր" կուսակցության առաջնորդ. 6 տարում Հայաստանում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգՀայաստանի իշխանությունները ցանկանում են ձևավորել սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ
Գազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկերԳազալցակայաններում տեղի ունեցած խարդախության գործով պետբյուջե է վճարվել 1,6 մլրդ դրամի թաքնված հարկեր
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին
2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները2025թ. ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում վերսկսվել են դոլարային գործարքները
Հայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարարՀայկական եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկը երեք անգամ գերազանցել է տեղաբաշխման ծավալը. Ֆինանսների նախարար
2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով2025 թվականի հունվար-մարտին ՀՀ պետական բյուջեն կատարվել է հավելուրդով
Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է Ֆինանսների նախարարությունը կրկին սրբագրում է "Պետական պարտքի մասին" օրենքը
Ամուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարարԱմուլսարի վերագործարկումը կարող է դրական ազդեցություն ունենալ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի վերջնական աճի վրա. ֆինանսների նախարար
2025 թվականի վերջին    Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար2025 թվականի վերջին Հայաստանի կառավարության պարտքը կմոտենա 14 մլրդ դոլարի նշագծին. ֆինանսների նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Միջազգային տրանսպորտային ֆորումի ներկայացուցիչների հետ
Հայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջՀայաստանն ու Շվեդիան պայմանավորվածություն են ձեռք բերել նորարարական, տեխնոլոգիական և ներդրումային համագործակցության ընդլայնման շուրջ
Երեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողովԵրեւանում կընթանա «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» համաժողով
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնինՀայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ. ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով, մինչեւ 3.9 մլրդ դոլար՝ մոտենալով պատմական առավելագույնին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
08.05.2025
RUB4.73-0.09
USD389.25-0.03
EUR439.39-2.99
GBP516.22-3.24
CAD280.52-1.79
JPY26.89-0.29
CNY53.78-0.10
CHF471.30-1.53