Արմինֆո. ՏԿԵ նախարարության` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, ՀՏԶՀ –ի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի համակարգող Գոռ Դարբինյանի ուղեկցությամբ այցելել է Ախթալա համայնք, որտեղ իրականացվել են խոշոր ներդրումներ:
Այցի նպատակն էր` տեղում ծանոթանալ «Ախթալա խոշորացված համայնքի կոմունալ սպասարկման ոլորտի տեխնիկական վերազինում, գյուղատնտեսության աջակցություն և տրանսպորտային համակարգի ձևավորում» ծրագրի արդյունքներին, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 200 միլիոն դրամ:
Վերը նշված ծրագրի երկրորդ բաղադրիչով` Ախթալա խոշորացված համայնքն արդեն իսկ ստացել է 101 միլիոն դրամի գույք, այդ թվում՝ 150 աղբաման, հացահատիկային կոմբայն, միկրոավտոբուս և մեկ ինքնաթափ մեքենա, ևս մեկ աղբատար մեքենա կստանա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Ընթացիկ տարում համայնքը կստանա նաև բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, շարքացան, սրսկիչ, խոտհավաք և խոտհնձիչ:
ՀՏԶՀ Գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը տեղում հանդիպել է համայնքի ղեկավարի և բնակիչների հետ. նա նախ շնորհավորել է համայնքի ներկայացուցիչներին` համայնքի կարողությունների զարգացման առումով և հույս հայտնել, որ խոշորացված համայնքում հետայսու ավելի կհեշտանան գյուղատնտեսական աշխատանքներն, և կբարելավվի համայնքային ծառայությունների որակը: Բացի այդ` համայնքը սեփական պահանջարկը բավարարելուց զատ` հնարավորություն կունենա էականորեն ավելացնել սեփական եկամուտները:
Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը և համայնքի բնակիչները շնորհակալություն են հայտնել հյուրերին` ծրագրի հաջող իրականացման համար` նշելով, որ համայնքում ընթացող գյուղատնտեսական աշխատանքները, շնորհիվ այս ծրագրի, կիրականացվեն առավել արդյունավետ:
Ներդրումները կատարվել են ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) ծրագրի երկրորդ բաղադրիչի՝ «Միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնությունների աջակցություն» ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր ղեկավարումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության կողմից:
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |