Երեքշաբթի, 21 Հուլիսի 2020 14:05
Ալինա Հովհաննիսյան

"Հյուսիս-Հարավ" ավտոճանապարհի հարավային հատվածում աշխատանքները շարունակվում են

"Հյուսիս-Հարավ" ավտոճանապարհի հարավային հատվածում աշխատանքները շարունակվում են

Արմինֆո. Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 265+000-270+000 տեղամասում՝ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի մոտակայքում մեկնարկել են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները:

 

Ինչպես հաղորդել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունը,  այդ աշխատանքների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 615 մլն դրամ:

Աղբյուրի համաձայն, կապալառու ընկերությունը հանդիսանում է "Ապառաժ" ՍՊԸ-ն, որը կիրականացնի հողային աշխատանքներ, գաբիոնների տեղադրում, ջրահեռացման համակարգերի, անվտանգության տարրերի ներդրում, երկշերտ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում և այլն: Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են հունիսին եւ կավարտվեն 180 օրվա ընթացքում:

 

Հիշեցնենք, որ ավելի ԱրմԻնֆո-ի սեփական թղթակցի հետ զրույցում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովը հաղորդել էր, որ հիմնադրամը մոտ 150 մլն դոլար կուղղորդի Հայաստանում "Հյուսիս-Հարավ" ավտոմոբիլային ճանապարհի հարավային հատվածի կառուցման համար: Հյուսիս-Հարավ 556-կիլոմետրանոց ավտոմայրուղու (Բավրայից մինչեւ Մեղրի) շինարարությունը կարժենա ավելի քան 2 մլրդ դոլար, քանի որ միայն հարավային հատվածը՝ Արտաշատ Եւ Մեղրի քաղաքների միջեւ, նախնական գնահատմամբ, կարժենա 1,5 մլրդ դոլար: