Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2020 17:45
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ.  Կենսաթոշակային հիմնադրամների միջոցով տնտեսության մեջ ներդնելը հետճգնաժամային շրջանում մեկնարկային բարենպաստ պայմաններ կստեղծի

Փորձագետ.  Կենսաթոշակային հիմնադրամների միջոցով տնտեսության մեջ ներդնելը հետճգնաժամային շրջանում մեկնարկային բարենպաստ պայմաններ կստեղծի

Արմինֆո."Չեմ կարծում, որ կենսաթոշակային բարեփոխումը ժամանակավրեպ է, քանի որ այսօր սոցիալական վճարների մասով քաղաքացիներին բաժին է ընկնում ընդամենը 2,5% - ը", - Հայաստանի տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնած համաժողովի ժամանակ ասել է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության առաջատար փորձագետ Վիգեն Շահնազարյանը:

 

Նա նշել է, որ այսօր պետք է կենտրոնանալ կենսաթոշակային հիմնադրամների միջոցով երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու հնարավորության վրա, ինչը, փորձագետի կարծիքով, կօգնի կառավարության հակաճգնաժամային ջանքերին: "Կենսաթոշակային հիմնադրամները երկարաժամկետ կայունության կարիք ունեն։ Եվ եթե մենք դա անենք, հետճգնաժամային շրջանում կունենանք բարենպաստ մեկնարկային պայմաններ", - ընդգծել է Շահնազարյանը։

 

Միաժամանակ, նա նշել է, որ եթե կենսաթոշակային բարեփոխումը չընդունվեր, ապա դա հետագայում կհանգեցներ գլոբալ խնդրի ՝ կուտակումների անբավարար մակարդակի, ինչն, իր հերթին, կազդեր կենսաթոշակների չափերի վրա:

 

Նա հիշեցրել է, որ, բարեփոխման համաձայն,  2020 թվականի հուլիսի 1-ից 500 հազար դրամից պակաս աշխատավարձ ստացող քաղաքացիների համար ոչինչ չի փոխվի, իսկ նրանց համար, ում եկամուտն ավելի բարձր է, եկամտահարկի աստիճանական իջեցմամբ տեղի կունենա կենսաթոշակային վճարումների շեմի նման բարձրացում: Այսպես, ըստ նրա, 2023 թվականին այդ քաղաքացիները կվճարեն աշխատավարձի 10 տոկոսը, որից պետությունը կվերցնի 37 500 դրամի վճարումը: "Արդյունքում մարդիկ ավելի շատ կշահեն եեկամտահարկի նվազման պատճառով, քան կենսաթոշակային վճարումների բարձրացումից", - ասել է փորձագետը:

 

Շահնազարյանը հաղորդել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգում հաշվվում է ավելի քան 600 հազար քաղաքացի, որոնցից վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվ փոխանցումներն իրականացրել են շուրջ 370 հազարը: Նա նշել է, որ առյուծի բաժինը պատկանում է մասնավոր հատվածին, մինչդեռ պետական հատվածի մասնաբաժինը կազմում է ընդամենը 77 հազար մարդ: Խոսելով Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամնների եկամտաբերության մասին՝ փորձագետը նշել է, որ վերջին հինգ տարիների կտրվածքով, սկսած 2014 թվականից, վերջինս միջինը կազմում է 9,5 տոկոս:

 

Նշենք, որ մի շարք պատգամավորներ նախապատրաստել են նախագիծ, ըստ որի, 2020 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակային հիմնադրամին վճարումների բարձրացման մասով նախատեսված փոփոխությունները նախատեսվում է ժամանակավորապես նշել ։ Պատգամավորները կարծում են, որ այդ միջոցների դուրս բերումը շրջանառությունից եւ բյուջեի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածությունն այսօր, ճգնաժամի պայմաններում, բոլորովին արդարացված չէ: Օրենքով նախատեսված այս միջոցը նախատեսված չէր ֆորսմաժորային իրավիճակի համար։ Այն արհեստականորեն նվազեցնում է պահանջարկի մակարդակը, քանի որ շրջանառությունից հանվելու է շուրջ 8 մլրդ դրամ։ Անկախ վերլուծաբաններն էլ են կարծում, որ այսօր կենսաթոշակային հիմնադրամների ակտիվներն ավելացնելու ժամանակը չէ, քանի որ, ամեն դեպքում, այդ ռեսուրսների մեծ մասը գնում է կամ ավելցուկային լիկվիդայնությամբ տառապող բանկերի ավանդներին կամ ուղղվում են պետական արժեթղթերին: Այսպիսով, պետությունը մի կողմից գումար է հատկացնում կենսաթոշակային հիմնադրամ, իսկ մյուս կողմից, փաստորեն, դրանք ներգրավում է արդեն որպես պետական փոխառու պարտավորություններ։ ԿԲ-ն, ի տարբերություն նման դիրքորոշման, հիմնականում, մտահոգված է, որպեսզի կառավարող ընկերություններին «ահարմար կացության մեջ չդնի», ուստի պնդում է խաղի կանոնների պահպանումը:

 

Հիշեցնենք, որ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձանց համար Հայաստանում 2014թ. հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ, որի շրջանակներում գործում է երկու կենսաթոշակային հիմնադրամ' "Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ" ՓԲԸ - ն (2013թ.նոյեմբերի 19-ից) և "Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա" ՍՊԸ-ն (2013թ. նոյեմբերի 29-ից): "Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ" ՓԲԸ - ի բաժնետերերն են ֆրանսիական ընկերությունը' 51% եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը' 49%: "Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա" ՍՊԸ-ի բաժնետերերն են ավստրիական C - QUADRAT Investment AG ներդրումային ընկերությունը '74,9% եւ գերմանական Talanx Asset Management GmbH ընկերությունը'  25,1%: Կենսաթոշակային հիմնադրամների ընդհանուր ակտիվները կազմում են շուրջ 280 մլրդ դրամ։ Նրանց միջին կշռված եկամտաբերությունը կազմում է  տարեկան 9,1%: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ակբա բանկը զարգացնում է բաց ու վստահելի հարաբերություններ բաժնետերերի հետԱկբա բանկը զարգացնում է բաց ու վստահելի հարաբերություններ բաժնետերերի հետ
Հայաստանը 10 օր ռուսական գազը չի ստանաՀայաստանը 10 օր ռուսական գազը չի ստանա
ՀԷՑ-ի նախկին ղեկավարը պատասխանել է ներկայիս ղեկավարի մեղադրանքներինՀԷՑ-ի նախկին ղեկավարը պատասխանել է ներկայիս ղեկավարի մեղադրանքներին
"Մանթաշյանց" գործարարների ակումբն առաջարկում է օրինագիծ հարկային ռեկետի դեմ
Հայաստանը պատրաստվում է պետական պարտքի Հայաստանը պատրաստվում է պետական պարտքի "ռեբրենդինգի"
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցըՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցը
Բրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունենԲրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունեն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարով
Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումըՀայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%
5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է
 Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերըԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերը
ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի "Թրամփի երթուղում"
Երևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողովԵրևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողով
Երևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովըԵրևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովը
ՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներինՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներին
Հայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանըՀայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանը
Գևորգ Պապոյան. Գևորգ Պապոյան. "Թրամփի ուղին", փաստորեն,  հասել է գործնական մակարդակի
Դրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասինԴրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
Բոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքովԲոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքով
Վահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումըՎահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումը
Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-երՎճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համարԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համար
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
15.09.2025
RUB4.620.06
USD383.12-0.35
EUR450.360.40
GBP521.311.40
CAD277.16-0.01
JPY25.990.04
CNY53.80-0.05
CHF482.030.59