Երեքշաբթի, 28 Հուլիսի 2020 16:04
Ալինա Հովհաննիսյան

Մինչեւ տարեվերջ կտրուկ տեղաշարժեր անշարժ գույքի շուկայում սպասել պետք չէ

Մինչեւ տարեվերջ կտրուկ տեղաշարժեր անշարժ գույքի շուկայում սպասել պետք չէ

Արմինֆո. Այսօր անշարժ գույքի շուկայում նկատվում է բնակարանների առք ու վաճառքի գործարքների նվազում քանակական արտահայտությամբ, մինչդեռ գներն աճ են գրանցում։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է տնտեսագետ, Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին ։

 

<Սովորաբար գների աճի հետ մեկտեղ աճում է նաեւ գործարքների քանակը, սակայն կորոնավիրուսով պայմանավորված մեծ անորոշության պատճառով շատերը հետաձգում են անշարժ գույք վաճառելու որոշումը: Դրա հետ մեկտեղ շուկայում առաջարկի քանակի նվազման տեմպն ավելի բարձր է եղել բացարձակ արտահայտությամբ, իսկ գնորդների նվազման տեմպը փոքր - ինչ պակաս, ինչի արդյունքում մեզ մոտ տեղի է ունեցել բնակարանների գների աճ>, - պարզաբանել է փորձագետը։

 

Այս առումով նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ համաճարակաբանական իրավիճակն ինչ-որ առումով դարձել է անկառավարելի։ <Եթե մարտին դեռ կարելի էր շտկել իրավիճակը, երբ օրական ոչ այնքան բարձր ցուցանիշներ էին արձանագրվում, ապա այժմ մենք, ցավոք, բախվել ենք այն բանին, որ ամեն օր վարակման նոր դեպքերի թիվը կազմում է 300-ից մինչեւ 500: Եւ դրա հետ կապված՝ անորոշությունը անշարժ գույքի շուկայում կշարունակվի>,- նշել է Պրիբիլսկին։

 

Բացի այդ, պանդեմիայի պատճառով է նվազել են մասնավոր տրանսֆերտների ծավալները, ինչը, ըստ Անշարժ գույքի բորսայի ղեկավարի, նույնպես լրացուցիչ բարդություններ է ստեղծում: Ընդ որում, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ համաճարակի պայմաններում այսօր Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել դիմակներ կրել, երկրում բարձրացել է վախի գործոնը, որը, փորձագետի կարծիքով, կազդի մարդկանց վարքագծի վրա սանիտարահամաճարակային կանոնների պահպանման տեսանկյունից: Այն հարցին, թե կփոխվի արդյոք իրավիճակը անշարժ գույքի շուկայում մինչեւ տարեվերջ, փորձագետը բացառել է իրավիճակի կտրուկ բարելավման հավանականությունը՝ նշելով, որ, ամենայն հավանականությամբ, անշարժ գույքի շուկան կմնա նույն մակարդակի վրա։

 

Անշարժ գույքի բորսայի ղեկավարի հետ զրույցում անդրադարձ է կատարվել նաև <Գույքահարկի մասին> ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին, որի ընդունումը, նրա կարծիքով, խելամիտ չէր: Նա պարզաբանել է, որ 2021 թվականից հետո օրենքի փոփոխությունները բացասական առումով կանդրադառնան սեփական տների անհատական շինարարության վրա:  <Եվ դրանում ոչ մի լավ բան չկա ։ Երբ կառուցվում էին այդ առանձնատները, <ամրոցները>, ներդրումներ էին կատարվում արդյունաբերության մեջ, աշխատավարձեր վճարվում աշխատողներին, գնվում էին տեղական արտադրության շինարարական նյութեր։ Փոխանակ խրախուսելու մարդկանց ներդրումներ կատարել շինարարության մեջ, հակառակն է տեղի ունենում։ Ընդհանուր առմամբ, նոր կառավարությունը կոպիտ սխալներ չի անում, բայց այդ փոփոխությունները նման են նախորդ իշխանությունների որոշումներին>, - նկատել է փորձագետը։

Հիշեցնենք, որ նախորդ զրույցի ժամանակ Պրիբիլսկին նշել էր, որ համաճարակի պայմաններում առուվաճառքի գործարքների տեսանկյունից կպահպանվի հիմնականում հողի պահանջարկը, քանի որ այսօր այդ ակտիվը դիտարկվում է որպես հեռանկարային ֆինանսական ներդրում:

 

Անդրադառնալով ՀՀ անշարժ գույքի կադաստրի 2020 թվականի առաջին կիսամյակի տվյալներին ՝ կարելի է խոսել այն մասին, որ փորձագետի կանխատեսումը միանգամայն արդարացված էր, քանի որ գործարքների քանակի ընդհանուր էական նվազման դեպքում դրական դինամիկա (ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում) գրանցվել է հողի հետ գործարքների մասով, այդ թվում ՝ գյուղատնտեսական նշանակության։

 

Այսպես, ըստ տվյալների, առաջին կիսամյակում հանրապետությունում կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 19 979 գործարք, ինչը 12,1% - ով ցածր է տարեկան վաղեմության ցուցանիշից, եւ 2019 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ անկումը գրանցվել է 30,6% - ի մակարդակում: Գործարքների ընդհանուր թվից հիմնական մասը բաժին է ընկնում հողին (46,2% կամ 9 240)՝ 4,4% տարեկան աճով, 2019 թ․ II կիսամյակի համեմատ 21,4% անկման դեպքում։ Բնակարանների առք ու վաճառքի գործարքներին բաժին է ընկնում 27,5%  կամ 5 501; Ընդ որում, մեկ տարվա ընթացքում այդ ցուցանիշը անկում է գրանցել 29,3 տոկոսով, եւ 43,1 տոկոսով ՝ 2019թ.երկրորդ կիսամյակի համեմատությամբ:

 

Երևանում հաշվետու ժամանակահատվածում կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 29,9% - ը`27,2% տարեկան անկումով և 2019թ. երկրորդ կիսամյակի 37,9% անկումով։ Երևանում գործարքների հիմնական բաժին է ընկնում բնակարանների առք ու վաճառքին (3 454), ինչը տարեկան վաղեմության ցուցանիշից ցածր է 31,8%-ով։ Ընդ որում, աճ նկատվում է հողի հետ գործարքների մասով (տարեկան 9,5% - ով), այդ թվում ՝ գյուղատնտեսական (տարեկան 11,8% - ով) ։

 

Հայաստանի մարզերում գործարքների թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է 3,5% - ով ՝ մինչև 14 001՝  2019թ. երկրորդ կիսամյակի 26,9% անկման դեպքում ։ Ընդ որում, հիմնական մասը բաժին է ընկնում հողի հետ գործարքներին (61,1% կամ 8 550), որոնց քանակը տարվա ընթացքում աճել է 4% - ով ՝ 2019թ. երկրորդ կիսամյակի 22,2% - ով անկման դեպքում: Ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողերի առքուվաճառքի գործարքները (4 892) մեկ տարում աճել են 6,5 տոկոսով, իսկ 2019թ. երկրորդ կիսամյակի համեմատ նվազել են 20,1 տոկոսով: Պաշտոնական տվյալների համաձայն, ՀՀ մարզերում կատարվել է բնակարանների առքուվաճառքի 2047 գործարք, ինչը 24,7% - ով պակաս է տարեկան վաղեմության ցուցանիշից'2019թ. երկրորդ կիսամյակի 41,9% - ով անկման դեպքում։

 

Նշենք, որ ըստ ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի տվյալների, Երևանում բազմաբնակարան շենքերի գները տարեկան կտրվածքով աճել են միջինը 13,8% - ով` 2019 II կիսամյակի  6,2% աճի դեպքում: Ավանդաբար ամենաթանկ բնակարանները Կենտրոն վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքերն են, որտեղ գները գրանցվել են 665.7 հազ.դրամ/1 քմ մակարդակում, որին հաջորդում են Արաբկիրը (462 հազ. դրամ/1 քմ) եւ Դավթաշեն վարչական շրջանը (346.3 հազ.դրամ/1 քմ): Մայրաքաղաքում առավել մատչելի շարունակում են մնալ Նուբարաշեն վարչական շրջանի բազմաբնակարան շենքերը ՝ 188.4 հազ.դրամ/1 քմ ։

 

Մարզերում բազմաբնակարան շենքերի գների աճ տարեկան կտրվածքով գրանցվել է միջինը 5,7 տոկոս, իսկ 3,2 տոկոս ՝ 2019թ. երկրորդ կիսամյակի համեմատ: Ավանդաբար բազմաբնակարան շենքերի ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձորում ՝ 284.3 հազար դրամ / 1 քմ, Աբովյանում՝ 185.2 հազ. դրամ/1 ք. մ. և Վաղարշապատում՝ 156.2 հազ. դրամ / 1 քմ, ամենացածր գները՝ Թումանյանում (Լոռու մարզ)՝ 24 հազ. դրամ / 1 քմ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանում նախատեսում են աշխատանքի տեղավորման համար միասնական տեղեկատվական պետական հարթակի ստեղծումՀայաստանում նախատեսում են աշխատանքի տեղավորման համար միասնական տեղեկատվական պետական հարթակի ստեղծում
Ժամանակի և գումարի խնայողություն. Հայաստանում ավտոմեքենաների առք ու վաճառքը տեղափոխվել է թվային ձևաչափԺամանակի և գումարի խնայողություն. Հայաստանում ավտոմեքենաների առք ու վաճառքը տեղափոխվել է թվային ձևաչափ
Google-ի ծառայությունների խափանմանը բախվել է Հայաստանը եւ ավելի քան 50 երկիրGoogle-ի ծառայությունների խափանմանը բախվել է Հայաստանը եւ ավելի քան 50 երկիր
Կոնվերս Բանկը կաջակցի ՄՓՄՁ մրցունակության բարձրացմանըԿոնվերս Բանկը կաջակցի ՄՓՄՁ մրցունակության բարձրացմանը
Ռուսաստանում մինչեւ տարեվերջ Հայաստանի հետ առեւտրի կրկնակի կրճատում են ակնկալումՌուսաստանում մինչեւ տարեվերջ Հայաստանի հետ առեւտրի կրկնակի կրճատում են ակնկալում
1% idcoin TOON EXPO-ի շրջանակներում․ Idram&IDBank1% idcoin TOON EXPO-ի շրջանակներում․ Idram&IDBank
«Սյունիք» օդանավակայանը տեղեկացնում է Երևան-Կապան-Երևան չվերթերի ժամանակավորապես դադարեցման մասին«Սյունիք» օդանավակայանը տեղեկացնում է Երևան-Կապան-Երևան չվերթերի ժամանակավորապես դադարեցման մասին
ՎԶԵԲ-ը Հայաստանին մոտ 46 մլն եվրո կտրամադրի Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման համարՎԶԵԲ-ը Հայաստանին մոտ 46 մլն եվրո կտրամադրի Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի ստեղծման համար
Հայկական ԱԷԿ-ը կստանա 2024 թվին  չստացած 1 մլրդ 35 մլն դրամ վարկըՀայկական ԱԷԿ-ը կստանա 2024 թվին  չստացած 1 մլրդ 35 մլն դրամ վարկը
Հայաստանում սննդամթերքի եւ ծառայությունների թանկացումը օգոստոսին խթանել է տարեկան գնաճը մինչեւ 3,6 տոկոսՀայաստանում սննդամթերքի եւ ծառայությունների թանկացումը օգոստոսին խթանել է տարեկան գնաճը մինչեւ 3,6 տոկոս
Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը կհանձնվեն երկարաժամկետ վարձակալության՝ 25 տարի+25 տարիՊետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը կհանձնվեն երկարաժամկետ վարձակալության՝ 25 տարի+25 տարի
ԱրարատԲանկը միացել է ArcaPay-ին փոխանցումների 0% միջնորդավճարովԱրարատԲանկը միացել է ArcaPay-ին փոխանցումների 0% միջնորդավճարով
Հայաստանում կկարողանան ստուգել անշարժ գույքի ծանրաբեռնվածության առկայությունը. նախագիծՀայաստանում կկարողանան ստուգել անշարժ գույքի ծանրաբեռնվածության առկայությունը. նախագիծ
Արդշինբանկում մեկնարկեց «Ինչպես դառնալ միլիոնատեր» խաղարկությունըԱրդշինբանկում մեկնարկեց «Ինչպես դառնալ միլիոնատեր» խաղարկությունը
«ԴիջիԹեք 2025». Սպասվում է ավելի քան 40 հազար հյուրերի, 100 գլոբալ տեխնոլոգիական առաջատարների և 250 ընկերությունների մասնակցություն«ԴիջիԹեք 2025». Սպասվում է ավելի քան 40 հազար հյուրերի, 100 գլոբալ տեխնոլոգիական առաջատարների և 250 ընկերությունների մասնակցություն
Հայաստանում հանքային տեխնիկայի և բեռնատարների վրա տեղադրվելու են GPS մոդուլներ՝ միացված Ընդերքի տեսչական մարմնի սերվերներինՀայաստանում հանքային տեխնիկայի և բեռնատարների վրա տեղադրվելու են GPS մոդուլներ՝ միացված Ընդերքի տեսչական մարմնի սերվերներին
Ֆինանսների փոխնախարար. Հայաստանի կառավարությունը նպատակ ունի ընդլայնել կրկնակի հարկումը վերացնելու մասին համաձայնագրերի կիրառման աշխարհագրությունըՖինանսների փոխնախարար. Հայաստանի կառավարությունը նպատակ ունի ընդլայնել կրկնակի հարկումը վերացնելու մասին համաձայնագրերի կիրառման աշխարհագրությունը
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հստակեցնել Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հստակեցնել "Գնումների մասին" օրենքի որոշ դրույթներ
Հայաստանում ռիելթորները պետք է ունենան որակավորման վկայականներ, իսկ անշարժ գույքի վաճառքի եւ վարձակալության մասին հայտարարությունները պետք է ստուգվեն առցանց հարթակումՀայաստանում ռիելթորները պետք է ունենան որակավորման վկայականներ, իսկ անշարժ գույքի վաճառքի եւ վարձակալության մասին հայտարարությունները պետք է ստուգվեն առցանց հարթակում
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ներկայացվել է ԱԲ լուծումների հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծման աշխատանքների ընթացքըԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ներկայացվել է ԱԲ լուծումների հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծման աշխատանքների ընթացքը
Հայաստանի իշխանությունները կթույլատրեն Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրումը ավտոկայանատեղիում եւ առեւտրի կետի մոտ, ինչպես նաեւ նոր կանոններ կսահմանեն ինքնավար էներգաարտադրողների համարՀայաստանի իշխանությունները կթույլատրեն Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրումը ավտոկայանատեղիում եւ առեւտրի կետի մոտ, ինչպես նաեւ նոր կանոններ կսահմանեն ինքնավար էներգաարտադրողների համար
Expo 2025 Osaka համաշխարհային ցուցահանդեսի հայկական տաղավար է այցելել շուրջ 1 մլն մարդExpo 2025 Osaka համաշխարհային ցուցահանդեսի հայկական տաղավար է այցելել շուրջ 1 մլն մարդ
Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրով պետական գանձարանը համալրվել է 226 մլն դրամով. Առնակ ԱվետիսյանՊետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրով պետական գանձարանը համալրվել է 226 մլն դրամով. Առնակ Ավետիսյան
Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերի 30-ինՖինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերի 30-ին
Տնից՝ հյուրատուն. ինչպես գաղափարը դարձավ բիզնեսՏնից՝ հյուրատուն. ինչպես գաղափարը դարձավ բիզնես
Օվերչուկը վստահ է. Երևանը կկշռադատի բոլոր գործոնները՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելուց առաջՕվերչուկը վստահ է. Երևանը կկշռադատի բոլոր գործոնները՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելուց առաջ
Հայաստանի միջազգային պահուստներն աճում են երկնիշ տեմպերով ՝ 2025 թվականի օգոստոսին հասնելով 4.1 մլրդ դոլարիՀայաստանի միջազգային պահուստներն աճում են երկնիշ տեմպերով ՝ 2025 թվականի օգոստոսին հասնելով 4.1 մլրդ դոլարի
Հայաստանի բանկային հատվածում ակտիվ սպառողական վարկավորումը ժամկետանց վարկերի երկնիշ աճ է հրահրելՀայաստանի բանկային հատվածում ակտիվ սպառողական վարկավորումը ժամկետանց վարկերի երկնիշ աճ է հրահրել
Հայաստանն ու Չինաստանը հայտարարել են ռազմավարական գործընկերության մասինՀայաստանն ու Չինաստանը հայտարարել են ռազմավարական գործընկերության մասին
Երևանն ու Պեկինը ջանքեր կգործադրեն հայկական արտադրանքի արտահանումը և դրա մուտքը չինական շուկա խթանելու համար. հայտարարությունԵրևանն ու Պեկինը ջանքեր կգործադրեն հայկական արտադրանքի արտահանումը և դրա մուտքը չինական շուկա խթանելու համար. հայտարարություն
Հայաստանի վարչապետը և ԱԶԲ ղեկավարը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի վարչապետը և ԱԶԲ ղեկավարը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը
Նիկոլ Փաշինյանը և Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահը քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններըՆիկոլ Փաշինյանը և Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահը քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
Գործարկվել է Ակբա բանկի 66-րդ մասնաճյուղըԳործարկվել է Ակբա բանկի 66-րդ մասնաճյուղը
Մարիա Զախարովա. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման համատեքստում մնում են արդիականՄարիա Զախարովա. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ պայմանավորվածությունները տարածաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման համատեքստում մնում են արդիական
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 25-29-ը և դոլարային, և ռուբլով գործարքները կրճատվել ենՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. օգոստոսի 25-29-ը և դոլարային, և ռուբլով գործարքները կրճատվել են
2025թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական գանձարանի ծախսերն աճել են 15.2%-ով2025թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական գանձարանի ծախսերն աճել են 15.2%-ով
Նոր ֆինանսավորման հնարավորություն. անգրավ գյուղատնտեսական վարկ ԱրարատԲանկիցՆոր ֆինանսավորման հնարավորություն. անգրավ գյուղատնտեսական վարկ ԱրարատԲանկից
Զախարովան չի բացառել Հայաստանի վարչապետի մասնակցությունը Զախարովան չի բացառել Հայաստանի վարչապետի մասնակցությունը "Համաշխարհային ատոմային շաբաթ" համաժողովին
Հայաստանն ու ԱՄՆ-ը կհամագործակցեն ատոմային էներգետիկայի, այդ թվում ՝ փոքր մոդուլային ռեակտորների ոլորտումՀայաստանն ու ԱՄՆ-ը կհամագործակցեն ատոմային էներգետիկայի, այդ թվում ՝ փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում
Ամերիաբանկը ներկայացնում է առաջին թվային բիզնես քարտերը ՀայաստանումԱմերիաբանկը ներկայացնում է առաջին թվային բիզնես քարտերը Հայաստանում
Հայաստանի պետական գանձարանը կծածկի Արցախից տեղահանված մի շարք ընտանիքների հիփոթեքային վարկերի ամսական մարումներըՀայաստանի պետական գանձարանը կծածկի Արցախից տեղահանված մի շարք ընտանիքների հիփոթեքային վարկերի ամսական մարումները
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՎԶՄԲ-ի հետ ջրամատակարարման համակարգի արդիականացման ծրագրի շուրջ 435 մլն դոլարի վարկային համաձայնագրի կնքմանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ՎԶՄԲ-ի հետ ջրամատակարարման համակարգի արդիականացման ծրագրի շուրջ 435 մլն դոլարի վարկային համաձայնագրի կնքմանը
Հայաստանը կարգավորում է Չինաստանի հետ ուղևորների և բեռների կանոնավոր ավտոմոբիլային փոխադրումների գործընթացըՀայաստանը կարգավորում է Չինաստանի հետ ուղևորների և բեռների կանոնավոր ավտոմոբիլային փոխադրումների գործընթացը
Փաշինյան. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետումՓաշինյան. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում
Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է, վստահեցնում է էկոնոմիկայի նախարարըՀայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է, վստահեցնում է էկոնոմիկայի նախարարը
2 հազար տոննայից ավելի լոլիկ մթերող ձեռնարկությունները պետական սուբսիդավորում կստանան2 հազար տոննայից ավելի լոլիկ մթերող ձեռնարկությունները պետական սուբսիդավորում կստանան
ՀՀ ԿԲ ղեկավար. բանկային համակարգի ակտիվները հասել են ՀՆԱ-ի 109%-իՀՀ ԿԲ ղեկավար. բանկային համակարգի ակտիվները հասել են ՀՆԱ-ի 109%-ի
ՊԵԿ նախագահ. Հայաստանում հունվար-հուլիս ամիսներին տաքսիստները 16,9 մլն դոլարի 57 մլն կտրոն են տրամադրելՊԵԿ նախագահ. Հայաստանում հունվար-հուլիս ամիսներին տաքսիստները 16,9 մլն դոլարի 57 մլն կտրոն են տրամադրել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հայտարարում է աշխատանքի անվտանգության պարագաների ձեռք բերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու մասին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հայտարարում է աշխատանքի անվտանգության պարագաների ձեռք բերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու մասին
Team-ից գնի՛ր Xiaomi սմարթֆոն, ստացի՛ր նաև երկրորդըTeam-ից գնի՛ր Xiaomi սմարթֆոն, ստացի՛ր նաև երկրորդը
Հայաստանում պիլոտային ռեժիմով կգործարկվի անկանխիկ վճարումներից հետվերադարձի համակարգըՀայաստանում պիլոտային ռեժիմով կգործարկվի անկանխիկ վճարումներից հետվերադարձի համակարգը
Հայաստանը պատրաստվում է Մոնդիալ դե Բրյուսել գինու միջազգային մրցույթինՀայաստանը պատրաստվում է Մոնդիալ դե Բրյուսել գինու միջազգային մրցույթին
ԿԶԵՀ առաքելությունը ծանոթացել է Քաջարան-Ագարակ ճանապարհի 32-կիլոմետրանոց հատվածի շինարարության ընթացքինԿԶԵՀ առաքելությունը ծանոթացել է Քաջարան-Ագարակ ճանապարհի 32-կիլոմետրանոց հատվածի շինարարության ընթացքին
"Լույս" հիմնադրամ. վարկային պարտավորությունների առաջանցիկ աճը բնակչության եկամուտների համեմատ կարող է ռիսկեր ստեղծել ֆինանսական կայունության համար՝ միջնաժամկետ հեռանկարում
Շրջակա միջավայրի նախարարությունը և «ԱրմՍվիսԲանկ»-ը պատրաստ են համատեղ նախագծեր մշակել բնապահպանական խնդիրների լուծման նպատակովՇրջակա միջավայրի նախարարությունը և «ԱրմՍվիսԲանկ»-ը պատրաստ են համատեղ նախագծեր մշակել բնապահպանական խնդիրների լուծման նպատակով
Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի առաջատարն է՝ ավելի քան 22% մասնաբաժնովԱմերիաբանկը հիփոթեքային շուկայի առաջատարն է՝ ավելի քան 22% մասնաբաժնով
ՅՈւՆԻՍԵՖ-ը և CyberHUB-AM-ը մեկնարկել են Հայաստանում առաջին հարթակը երեխաների և դեռահասների անվտանգությունն ապահովելու համարՅՈւՆԻՍԵՖ-ը և CyberHUB-AM-ը մեկնարկել են Հայաստանում առաջին հարթակը երեխաների և դեռահասների անվտանգությունն ապահովելու համար
Հայաստանն ու Իրաքն ուսումնասիրում են ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունըՀայաստանն ու Իրաքն ուսումնասիրում են ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը
Դանիելյանը հերքում է իրեն հերքող Պապոյանին. Մինչդեռ, խոստանում են, որ Հայաստանի ագրոարտադրանքը մանրակրկիտ զննության կենթարկվի «Վերին Լարս» անցակետ մտնելուց առաջԴանիելյանը հերքում է իրեն հերքող Պապոյանին. Մինչդեռ, խոստանում են, որ Հայաստանի ագրոարտադրանքը մանրակրկիտ զննության կենթարկվի «Վերին Լարս» անցակետ մտնելուց առաջ
Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածքՊլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածք
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
04.09.2025
RUB4.71-0.02
USD382.25-0.40
EUR445.36-0.20
GBP513.941.04
CAD276.59-0.71
JPY25.770.04
CNY53.540.00
CHF474.84-0.86