Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020 13:58
Ալինա Հովհաննիսյան

<Արմենալ> - ն ապահովել է Հայաստանում փայլաթիթեղագլանման արտադրության ողջ ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշը

<Արմենալ> - ն ապահովել է Հայաստանում փայլաթիթեղագլանման արտադրության ողջ ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշը

Արմինֆո. 2020թ. առաջին կիսամյակում <Արմենալ> գործարանն ապահովել է փայլաթիթեղագլանման արտադրության ողջ ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշը Հայաստանում ։ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հաշվետու ժամանակահատվածում ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն աճել է տարեկան 13,7 տոկոսով (մեկ տարի առաջվա 5,8 տոկոս անկման դիմաց) ՝ կազմելով 17 443 տոննա ։

 

Ըստ վիճակագրական տվյալների ՝ միայն հունիս ամսին ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալն աճել է 3,3 տոկոսով ՝ հասնելով 2 925 տոննայի ։

 

Նշենք, որ ԱՐՄԵՆԱԼ-ը 2000 թվականից ՌՈՒՍԱԼ-ի կազմում է: Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկն է և ալյումինի փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում և Կենտրոնական Ասիայում:

 

Հիշեցնենք, որ Հայաստանում 2019 թվականին ալյումինե փայլաթիթեղի արտադրությունն ավելացել է 7,7 տոկոսով ՝ մինչեւ 30 547 տոննա՝ 2018 թվականի 14,5 տոկոսի անկման դիմաց։ Հատկանշական է, որ 30 հազար սահմանագծի  գերազանցումը գրանցվել է երկրորդ անգամ, իսկ առաջին անգամ դա նկատվել է 2017 թվականի արդյունքներով ՝  33 724 տոննա ծավալով։