Հինգշաբթի, 6 Օգոստոսի 2020 13:11
Ալեքսանդր Ավանեսով

<Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ >-ն 201,7 մլն դրամ կներդնի արտադրության ընդլայնման նպատակով

<Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ >-ն 201,7 մլն դրամ կներդնի արտադրության ընդլայնման նպատակով

Արմինֆո Գործադիրի որոշումով «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից:

 

Ընկերությունը զբաղվում է գինու և կոնյակի արտադրությամբ ք․ Իջևանում։ Ծրագրի շրջանակում նախատեսում է ներմուծել պահամաններ՝ գինու և կոնյակի պահպանման համար։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր 201․7 մլն դրամի չափով ներդրում ցանկում ներկայացված պահամանների ձեռքբերման համար։ Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 140 հազար դրամ միջին աշխատավարձով: