Ուրբաթ, 7 Օգոստոսի 2020 17:35
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունը և ԿԲ-ն իրավական նորմեր կմշակեն լիզինգի պետական ծրագրի արդյունավետության բարձրացման համար

Էկոնոմիկայի նախարարությունը և ԿԲ-ն իրավական նորմեր կմշակեն լիզինգի պետական ծրագրի արդյունավետության բարձրացման համար

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը օգոստոսի 6-ին նախաձեռնել է ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպում` քննարկելու «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագիրը։ Ինչպես հաղորդել է նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են ՀՀ Կենտրոնական բանկի, ծրագրում ընդգրկված ֆինանսական կառույցների՝ «Արմսվիսբանկ», «Ամերիաբանկ» ընկերությունների, «ԱԳԲԱ Լիզինգ», «Արմենիա լիզինգ քամփնի» ունիվերսալ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները։  

 

«Ագրոպարենային ոլորտի լիզինգի ծրագիրը գյուղատնտեսության ոլորտում իրականացվող կարևոր ծրագրերից է,  և հատկանշական է,  որ 2020 թվականի առաջին կիսամյակում վերամշակման սարքավորումների ձեռքբերման համար տրամադրվել է շուրջ 1,5 անգամ ավելի շատ լիզինգ, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։ Միևնույն ժամանակ գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերման համար առաջին կիսամյակում արդեն տրամադրվել է 284 լիզինգ՝ 20%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Մեր նպատակներից է պետական աջակցության ծրագրերը դարձնել առավելագույնս կիրառելի և հարմարավետ հնարավոր շահառուների համար», - նշել է Արման Խոջոյանը։

 

Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պարզաբանել են, որ լիզինգի տրամադրման ամսաթիվ է համարվում լիզինգի պայմանագրի կնքման օրը, ինչպես նաև քննարկվել են ծրագրի հիմնական դրույթները, արտոնյալ պայմաններն ու ծրագրի շրջանակում կիրառվող գործիքակազմը։ Ֆինանսական կառույցների հետ քննարկվել են մի շարք առաջարկներ ծրագրի բարելավման ուղղությամբ։  

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Կենտրոնական բանկի հետ համատեղ կմշակվեն ծրագրով ձեռքբերվող ջերմոցային կոնստրուկցիաների, սառնարանային սարքավորումների և սպանդանոցային տնտեսությունների կառուցման համար անհրաժեշտ իրավաբանական կարգավորումները, որոնք առաջիկայում կներառվեն ծրագրում՝ բացառելով ծրագրի իրականացման փուլում հնարավոր խոչընդոտները։

 

Արման Խոջոյանն ընդգծել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է հանգամանորեն ուսումնասիրել հանդիպման ընթացքում ներկայացված յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի ծրագրի արդյունավետ իրականացմանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
18.09.2020
RUB6.460.00
USD485.260.86
EUR574.983.39
GBP629.671.21
CAD368.541.65
JPY46.510.26
CNY71.790.21
CHF534.252.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000