Շաբաթ, 8 Օգոստոսի 2020 13:55
Ալեքսանդր Ավանեսով

Ռուսական Ֆորա-Բանկը գործարկել է դեպի Հայաստան բջջային փոխանցումների համակարգ

Ռուսական Ֆորա-Բանկը գործարկել է դեպի Հայաստան բջջային փոխանցումների համակարգ

Արմինֆո Ռուսական Ֆորա-Բանկի հաճախորդները կարող են գումար ուղարկել Հայաստան <Միգ> միջազգային բջջային փոխանցումների համակարգի միջոցով, հաղորդում է վարկային կազմակերպության մամլո ծառայությունը:

 

<Փոխանցում կատարելու համար այլեւս պետք չէ գալ բանկի գրասենյակ, բանկի հաճախորդները բջջային հավելվածի կամ <Ֆորա-օնլայն> ինտերնետ-բանկի միջոցով շուրջօրյա կարող են փոխանցումներ կատարել իրենց մտերիմներին՝ նվազագույն միջնորդավճարով: Դրամական միջոցներն ակնթարթորեն հասանելի կդառնան ստացողին, քանի որ փոխանցումը գալիս է ստացողի քարտին>, - ասված Է հաղորդագրության մեջ։ Եթե հաճախորդը ունի Ֆորա-Բանկի քարտ, ապա նա կարող է <Միգ> փոխանցումներ կատարել արդեն հիմա, եթե քարտ չկա, այն կարելի է պատվիրել բանկի կայքում և բջջային հավելվածում անվճար առաքմամբ կամ ձևակերպել <Միգ> ակնթարթային անվճար քարտ բանկի ցանկացած գրասենյակում:

 

Այս պահին փոխանցում ստացողներ կարող են լինել IDBank գործընկեր բանկի (Հայաստան) հաճախորդները: Մոտ ժամանակներս ծառայությանը կմիանան նոր գործընկերներ Հայաստանում եւ այլ երկրներում, խոստանում են բանկում: