Արմինֆո. Հայաստանի զբոսաշրջային ոլորտը կսկսի <առողջանալ> մինչեւ այս տարվա աշնան վերջը։ Այս մասին օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով ՝ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ոլորտն անկում է ապրել ավելի քան 90 տոկոսով ։ Շատ ընկերություններ պարզապես փակվել են։ Միաժամանակ նախարարը փաստել է, որ այդ փակումը ժամանակավոր բնույթ է կրում ։ <Աշնան վերջին ամսվան մոտ կսկսվի տուրիստական ինդուստրիայի ձեռնարկությունների՝ բնականոն գործունեությանը վերադառնալու գործընթացը>, - հայտարարել Է Տիգրան Խաչատրյանը ՝ մատնանշելով նաեւ օդային փոխադրումների ոլորտում սպասվող թուլացումները:
Նշենք, որ 2019 թվականին Հայաստան է այցելել 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ, այցելուների թիվն ավելացել է ավելի քան 14 տոկոսով: Այս ցուցանիշները 2018-ի համեմատ ավելի շատ են 242 595 զբոսաշրջիկով ՝ 2017-ի համեմատ 399 598-ով կամ 26,7% - ով։
RUB | 4.26 | 0.03 |
USD | 387.92 | 0.60 |
EUR | 417.83 | 1.73 |
GBP | 487.81 | 1.41 |
CAD | 283.67 | 0.15 |
JPY | 25.22 | -0.08 |
CNY | 53.82 | 0.33 |
CHF | 428.31 | 1.46 |