Շաբաթ, 15 Օգոստոսի 2020 13:14

Զբոսաշրջության կոմիտեն Հայաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիներին տեղեկացնում Է COVID-19-ի հետ կապված կանոնակարգի մասին

Զբոսաշրջության կոմիտեն Հայաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիներին տեղեկացնում Է COVID-19-ի հետ կապված կանոնակարգի մասին

Արմինֆո.COVID-19-ի սահմանափակումների աստիճանական թուլացման արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան։ Այդ մասին ասվում է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի հայտարարության մեջ ։

 

"COVID-19-ի սահմանափակումների աստիճանական թուլացման արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան ։ Ներկայումս կանոնակարգը հետևյալն է.օդային ճանապարհով Հայաստանի տարածք մուտք գործելուց հետո անմիջապես իրականացվում է քաղաքացու բժշկական զննություն ՝ կորոնավիրուսի ախտանշանների հայտնաբերման նպատակով ։ Համապատասխան զննություն անցնելուց հետո մուտք գործող անձը 14-օրյա ժամկետում ենթակա է ինքնամեկուսացման այն դեպքում, եթե ախտանշանների հայտնաբերման հետ կապված չի կիրառվի հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցներ: Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է կամավոր, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ-թեստ (COVID-19): Ընդ որում, թեստավորումը պետք է կատարվի ինքնամեկուսացման վայրում ՝ համապատասխան լաբորատորիայի մասնագետի այցի ընթացքում ։ ՊՇՌ-ին բացասական պատասխան տալու դեպքում քաղաքացին դուրս է գալիս ինքնամեկուսացումից>,

- ասվում է հայտարարության մեջ։