Չորեքշաբթի, 26 Օգոստոսի 2020 18:07

Հայաստանում նախագծվել է CubeSat նանոարբանյակի մոդելը

Հայաստանում նախագծվել է CubeSat նանոարբանյակի մոդելը

Արմինֆո. Երեւանի "Ինժեներական քաղաքում" նախագծվել է CubeSat նանոարբանյակի մոդելը: Այդ մասին օգոստոսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, հավելելով, որ նախագծի մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:

 

Նախարարը տեղեկացրել է, որ արբանյակային տեխնոլոգիաների ոլորտում ձեռքբերումները կներկայացվեն Starmus գիտության և արվեստի միջազգային փառատոնի շրջանակներում, որը տեղի կունենա հանրապետությունում 2021 թվականի սեպտեմբերին: Արշակյանի խոսքով ՝ այս ոլորտում կադրերի առումով Հայաստանը լավ ներուժ ունի։

 

Նախարարը տեղեկացրել է նաեւ Հայաստանում կիբեռանվտանգության ազգային կենտրոնի ստեղծման նախագծի մասին, որի գործունեությունն ուղղված կլինի նաեւ տեղական ցանցային ռեսուրսների անվտանգության բարձրացմանը: Խոսքը, մասնավորապես, այդ նպատակով cloud-ծառայություններ ստեղծելու մասին է ։

 

Խոսելով ՏՏ ոլորտում տիրող իրավիճակի մասին՝ Արշակյանը հաղորդել է, որ ընթացիկ տարվա 8 ամիսներին հարկային  արտոնություններ են տրամադրվել 134 նորաստեղծ ընկերությունների, որոնք աշխատում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում: Ըստ նախարարի ՝ նորաստեղծ ընկերությունների բաժնետերերը հայրենակիցներ են ԱՄՆ-ից, Չեխիայից, Վրաստանից, Իրանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից և աշխարհի այլ երկրներից։ Ընդհանուր առմամբ, ինչպես տեղեկացրել է Արշակյանը, 2019-2020 թվականների ընթացքում Հայաստանում ՏՏ ոլորտում գրանցվել է 364 ընկերություն, որոնց գործունեությունը թույլ է տվել բացել շուրջ 960 աշխատատեղ: Բացի այդ, ինչպես նշվել է, այս ոլորտում աշխատող եւս 11 ընկերություններ լիցենզիա ստանալու ընթացակաարգում են։

 

Արշակյանն անդրադարձել է նաև կորոնավիրուսի համաճարակի շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակկկաճգնաժամային ծրագրերին: Մասնավորապես, 17-րդ ծրագրի շրջանակներում, որը ենթադրում է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար դրամաշնորհների տրամադրում, լավագույն հինգ նախագծերը ստացել են 22 մլն դրամի ֆինանսավորում։ Ընդ որում, առավել հետաքրքիր գաղափարները ներկայացվել են  պարետատան քննարկմանը։


Նորություններ


Արտ. փոխարժեքները
29.10.2020
RUB6.21-0.10
USD493.150.44
EUR578.32-0.37
GBP641.592.69
CAD370.12-1.99
JPY47.370.09
CNY73.32-0.01
CHF540.910.66



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000