
Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հերքում է ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գեղամ Վարդանյանի նկատմամբ, իբր, ներքին հետաքննություն անցկացնելու մասին հայկական որոշ ԶԼՄ-ների հաղորդումները:
Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների, 2018թ.հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը, ով 2019թ. - ից զբաղեցնում Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը, կասկածվում է մրցույթներում կոռուպցիոն սխեմաների կիրառմամբ վատնումների և չարաշահումների մեջ։
Ի պատասխան ԱրմԻնֆո-ի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: