Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2020 17:50
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը բրազիլական շաքարը փոխարինել է ռուսականով

Հայաստանը բրազիլական շաքարը փոխարինել է ռուսականով

Արմինֆո.2020 թվականի առաջին կիսամյակում շաքարավազը Հայաստան է ներկրվել առավելապես Ռուսաստանից, մինչդեռ տարիներ առաջ որպես շաքարավազի մատակարար ավանդաբար հանդես էր գալիս Բրազիլիան։ Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների, հաշվետու ժամանակահատվածում Հայաստան է ներկրվել, ընդհանուր առմամբ, 21.3 հազար տոննա շաքար՝ 35 տոկոս տարեկան անկումով (նախորդ տարվա 10.9 տոկոս անկման դիմաց)։ Ընդ որում, մաքսային արժեքը նվազել է 41,1 տոկոսով՝ կազմելով մոտ 7 մլն դոլար։

 

Աղբյուրի համաձայն՝ առյուծի բաժինը (98%) ներկրվել է Ռուսաստանից, իսկ մնացած մասը՝ Ուկրաինայից (1,3%), Բելառուսից, Ղրղզստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Սիրիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Կոլումբիայից, Բուլղարիայից, Կոստա Ռիկայից եւ Բրազիլիայից: Ընդ որում, Բրազիլիայից ներկրվել է ընդամենը 34 կգ, մինչդեռ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում ծավալը եղել է առավելագունը (26.5 հազար տոննա)։

 

Ըստ աղբյուրի, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 23.2 տոննա շաքար ' 16.4 հազար դոլար ընդհանուր գումարի (ծավալի տարեկան 15.5 անգամ աճով եւ արժեքի 7.8 անգամ աճով): Արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է (94,8%), իսկ մնացած ծավալը բաժին է ընկել ԱՄՆ-ին (5,2%)։

 

Նշենք, որ ավելի վաղ եղած տվյալներով՝ Հայաստան շաքարավազի ներկրման 99,9 տոկոսը բաժին է ընկնում  օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող "Ալեքս - Գրիգ" ընկերությանը։