Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2020 10:23
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ ԿԲ. Կորոնաճգնաժամի պայմաններում ավանդների աճը դանդաղել է, սակայն նվազման միտումներ չկան

ՀՀ ԿԲ. Կորոնաճգնաժամի պայմաններում ավանդների աճը դանդաղել է, սակայն նվազման միտումներ չկան

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգում ավանդները միշտ աճել են վարկերին զուգահեռ, սակայն կորոնաճգնաժամի պայմաններում ավանդների աճը փոքր-ինչ դանդաղել է: Այդ մասին սեպտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

 

Նա, մասնավորապես, նշել է, որ մարտ-ապրիլ ամիսներին դիտվել է ավանդների արտահոսք, առավելապես՝ ոչ ռեզիդենտների միջոցների գծով։ "Հիմա նվազման միտումներ չկան, ավանդները կայուն մակարդակում  են", - ընդգծել է Մ.Գալստյանը:

 

Վարկերի վերաբերյալ ՀՀ ԿԲ ղեկավարը նշել է, որ աճի տեմպերը պահպանվել են: Սակայն, ըստ նրա, մտավախություն կա, որ առողջապահական համակարգում ստեղծված իրավիճակը սպասվածից ավելի երկար կտեւի, իսկ տնային տնտեսությունների եւ ընկերությունների եկամուտները չեն վերսկսվի, եւ այդ ժամանակ պետք է ակնկալել վարկավորման աճի դանդաղում:

 

"Այսօր Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը կազմում է 3.6 տրլն դրամ: Ընդ որում, կորոնաճգնաժամի պայմաններում առաջանցիկ տեմպեր են ցույց են տալիս ագրովարկերի եւ բիզնեսին տրամադրված փոխառությունների պորտֆելը, ինչը պայմանավորված է նաեւ կորոնաճգնաժամի տնտեսական հետեւանքները մեղմելու համար աջակցության հակաճգնաժամային պետական ծրագրերով", - տեղեկացրել է Մ.Գալստյանը,  նշելով, որ կառավարությունը 80 մլրդ դրամ է ուղղորդել փոխառուների այդ խմբին աջակցելու համար: Նա նաեւ նշել է, որ բիզնեսին տրամադրված վարկերը 2008թ. 360 մլրդ դրամից հասել են մինչեւ 2.2 տրլն դրամի ս.թ. 1-ին կիսամյակի ավարտին' արձանագրելով միջինը 16.9% տարեկան աճ:

 

Հիփոթեքային վարկերը, որոնց միջին  տարեկան  աճը  կազմում է 15 տոկոս, 2008թ. 84 մլրդ դրամից  այս տարվա հուլիսի 1-ին հասել են մինչեւ 417 մլրդ դրամի, իսկ սպառողական վարկերը, ցույց տալով 15,9 տոկոս միջին տարեկան աճը, 2008թ. 175 մլրդ դրամից ս. թ. հուլիսի 1-ի դրությամբ հասել են մինչեւ  957 մլրդ դրամ:

 

Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ հասել են 5.1 տրլն դրամի' I կիսամյակի 2,9% աճով, եռամսյակային  1,2% աճով: Ավանդների ծավալը կազմել է մոտ 3.5 տրլն դրամ՝ 1-ին կիսամյակում 3.1%, իսկ միայն 2-րդ եռամսյակում՝ 2.1% անկմամբ: Ավանդների կառուցվածքում ռեզիդենտների միջոցներին բաժին է ընկնում ավելի քան 71% - ը կամ 2.5 տրլն դրամը, իսկ ոչ ռեզիդենտներին' 26%-ը կամ 915 մլրդ դրամը, և անկումը բխում էր վերջիններից' 12.6% - ով կիսամյակային կտրվածքով (եռամսյակային 7.5% անկման դեպքում), մինչդեռ ռեզիդենտների ավանդները աճել են:

 

2020թ. օգոստոսին ավանդների ընդհանուր պորտֆելը (ցպահանջ եւ ժամկետային) գերազանցել է 3.5 տրլն դրամը (7.3 մլրդ դոլար), մասնավորապես, արտարժութային  ավանդների ծավալը կազմել է 1.9 տրլն դրամ (3.9 մլրդ դոլար), իսկ դրամայիններինը' 1.6 տրլն դրամ (3.4 մլրդ դոլար): Արտարժութային ավանդների տարեկան աճը դանդաղել է 16% - ից մինչեւ 0,9% լճացում, մինչդեռ  համանման վարկերը ցույց են տվել աճի շատ ավելի բարձր տեմպեր (15,4%) ' մեկ տարի առաջ արձանագրված անկումից հետո: Իսկ դրամային ավանդների գծով, ընդհակառակը, դիտվել է աճի ծանրակշիռ արագացում 18 տոկոսից մինչեւ 28 տոկոս, ինչը բարձր է եղել համանման վարկերի աճի տեմպերից (24,2 տոկոս)։ Սա պահպանել է ընդհանուր պորտֆելի ավանդների աճի 12%-ը Հատկանշական է, որ ժամկետային ավանդներում ներգրավված դրամային միջոցների ծավալն աճել է 28%-ով ' արտարժութային ներգրավումների լճացման 0.5% աճի դեպքում, իսկ ցպահանջ ավանդների պորտֆելում դրամային միջոցների ծավալի 29% զգալի աճը ուղեկցվել է արտարժութային ներգրավումների 6% անկմամբ:

 

Ավանդների կառուցվածքը ըստ դրամային եւ արտարժութային բաղադրիչների առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրում է վերջին 10 տարվա նվազագույն ճեղքվածքը, համապատասխանաբար, 46% և 54% (2009թ. 27% և 73% - ի դիմաց): Ավանդների դրամայնացումը շարունակվել է նաեւ հուլիսին, ինչը խզումը կրճատել է մինչեւ 46,5% եւ 53,5%: Ընդ որում, ընդհանուր վարկային պորտֆելում 2020թ.ապրիլից սկսել է դիտվել դրամային բաղադրիչի գերակշռում արտարժութային բաղադրիչի նկատմամբ, սակայն հետագա ամսական փոփոխականությունը խզումը կրճատել է մինչեւ, համապատասխանաբար, 50,3% եւ 49,7% ՝  օգոստոսի 1-ի դրությամբ: