12:55
 Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2020 12:55
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում ախտահանող միջոցների արտադրության համար պետական տուրք կգանձվի

Հայաստանում ախտահանող միջոցների արտադրության համար պետական տուրք կգանձվի

Արմինֆո.Հայաստանում ախտահանող միջոցների արտադրության կազմակերպման համար գանձվելու է պետական տուրք ։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել <Պետական տուրքի մասին> օրենքում կառավարության ներկայացրած փոփոխություններին:

 

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով, ներկայումս մի շարք կազմակերպությունների գործունեության սկսման գրանցումն իրականացնում է Առողջապահության նախարարությունը: Խոսքը, մասնավորապես, գործունեության նոր տեսակի ՝ ախտահանող միջոցների մասին է, որոնց արտադրության համար անհրաժեշտ կլինի վճարել պետական տուրքը ։ Այդ միջոցը, ինչպես նշել է փոխնախարարը, բխում է Եվրասիական տնտեսական միության առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից։

 

Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն՝ ձեռնարկությունների եւ արտադրանքի սկզբնական պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք ՝ բազային պետական տուրքի 12-ապատիկի չափով (1 հազար դրամ):

 

Հիշեցնենքմ որ ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից: Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.03.2020թ. թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն՝ մինչև 2020թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիրը գրանցելու, և ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն ունեցող գործադիր մարմնի կողմից ներկայացվելու դեպքում մաքսատուրքից ազատվելու են հիմնականում բժշկական նշանակության որոշ ապրանքներ: Հարկ է նշել, որ արտոնությունն ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 16-ից: