Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2020 22:59
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի ալկոհոլային արտադրանքի ճյուղը կորոնաճգնաժամի պատճառով բացասական միտում է դսեւորում եւ երբեմնի ծավալների վերականգնմանն առնչվող դժվարություններ ունի

Հայաստանի ալկոհոլային արտադրանքի ճյուղը կորոնաճգնաժամի պատճառով բացասական միտում է դսեւորում եւ երբեմնի ծավալների վերականգնմանն առնչվող դժվարություններ ունի

Արմինֆո.Կորոնաճգնաժամը լրջորեն ազդել է Հայաստանի ալկոհոլային արտադրանքի ճյուղի վրա. ալկոհոլի շուկան բացասական միտում ունի, իսկ ամիսներ ձգձգված սահմանափակող միջոցները զրկում են արտադրության եւ իրացման նախկին ծավալները վերականգնելու հնարավորությունից: Մասնավորապես, 2020թ. հունվար-հուլիս ամիսներին երկրում արտադրվող բացարձակապես բոլոր ալկոհոլային խմիչքների դինամիկան ծավալվել է անկման ուղղությամբ, մինչդեռ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում գրանցվել էր ծանրակշիռ աճ ։

 

Ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, Հայաստանում արտադրվել է

18.6 մլն լիտր կոնյակ ՝ տարեկան 12.3% անկումով (նախորդ տարվա 46.3% աճի դիմաց)։ Հայաստանում արտադրված գինու ծավալը կրճատվել է 24% գ/գ-ով (նախորդ տարվա 37.8% աճի դիմաց)' մինչև 4.8 մլն լիտր, շամպայնի ծաավալը՝ 26%-ով (նախորդ տարվա 18.3% աճի դիմաց)՝ մինչև 221.7 հազ. լիտր: Կրճատվել է նաև օղու արտադրությունը՝ 24.5%-ով (նախորդ տարվա 40.8% աճի դիմաց)՝ մինչև 2 մլն լիտր, իսկ գարեջրի արտադրությունը՝ 11.3%-ով (նախորդ տարվա 14.7% աճի դիմաց)՝ մինչև 14.2 մլն լիտր:

 

Ըստ վիճակագրական տվյալների, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է

119.4 հազ. լիտր վիսկի, ինչը ցածր է տարեկան վաղեմության ցուցանիշից 76.4%-ով (նախորդ տարվա 27.3% աճի դիմաց):