13:07
 Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2020 13:07
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ․ Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները

Վարչապետ․ Սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերականգնեն Հայաստանի հետ կանոնավոր չվերթները

Արմինֆո. Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միությունում բարձրացնել կորոնավիրուսի պայմաններում տեղաշարժի սահմանափակումների վերացման հնարավորության հարցը ։ Այս մասին սեպտեմբերի 10-ին կառավարության նիստում հայտարարել Է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նրա խոսքով ՝ այսօրվա դրությամբ գրեթե փակ են դեպի Ռուսաստան եւ ԱՊՀ այլ երկրներ տանող ճանապարհները: ԵԱՏՄ շրջանակներում իրավիճակի բարելավմանը զուգընթաց կբարձրացվի սահմանափակումների վերացման հնարավորության հարցը ՝ հասկանալու համար, թե երբ և ինչ պայմաններում դա տեղի կունենա ։ Այս հարցի շուրջ առաջին քննարկումներն, ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, արդեն սկսվել են ։

 

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի կեսերից շուրջ մեկ տասնյակ արտասահմանյան ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթների իրականացումը Հայաստանի հետ: Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն ամփոփում է ավիաչվերթների վերսկսման համար ստացված հայտերի քանակը, եւ կան բոլոր նախադրյալները, որպեսզի սեպտեմբերի կեսերից Հայաստանի եւ այլ երկրների օդային հաղորդակցությունը վերականգնվի:

 

Նա նաեւ նշել է, որ երկիր ժամանող օտարերկրյա պետությունների քաղաքացիները, կորոնավիրուսի թեստ հանձնելով եւ օրվա ընթացքում ստանալով բացասական արդյունք, կարող են չանցնել 14-օրյա կարանտին: