Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2020 14:12

Արմսվիսբանկը սեպտեմբերի 22-ից վերաբացում է եվրոյով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը

Արմսվիսբանկը սեպտեմբերի 22-ից վերաբացում է եվրոյով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը

Արմինֆո.ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը 15.05.2020թ-ին ՀՀ ԿԲ-ի կողմից գրանցված ծրագրային ազդագրի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 22-ը վերաբացում է Եվրոյով արտահայտված պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխումը ՝ ստորև նշված պայմաններով՝

․ տեղաբաշխման ծավալը՝ 5,000,000 եվրո,

․ մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 եվրո,

․ պարտատոմսերի քանակը՝ 50,000 հատ,

․ արժեկտրոնային եկամտաբերությունը՝ տարեկան 3,5%,

․ արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային,

․ շրջանառության ժամկետը՝ 5 տարի:

 

Պարտատոմսերը տեղաբաշխվելու են հրապարակային տեղաբաշխման եղանակով, համապատասխան հայտը Բանկ ներկայացնելու միջոցով: Հայտերի ընդունման ժամանակահատված` 22.09.2020թ-ից մինչև 22.10.2020թ-ը:

 

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները կարող են դիմել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ՝ հետևյալ հեռախոսահամարներով. (+37460) 757001, (+37411) 757001։

 

Նշենք, որ 01.07.2020թ-ին ավարտվել է Բանկի AMSWISB2EER8 տարբերակիչ ծածկագրով թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը, որը մեկնարկել էր սույն թվականի հունիսի 1-ից: Արդյունքում, տեղաբաշխվել է տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ամբողջ ծավալը՝ 5 մլն եվրոյի չափով: Տեղաբաշխված պարտատոմսերի հիմնական պայմաններն են. տեղաբաշխման ծավալը՝ 5,000,000 եվրո, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 եվրո, տեղաբաշխված պարտատոմսերի քանակը՝ 50,000 հատ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ տարեկան 3,5%,  արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 5 տարի: Հատկանշական է, որ վերը նշված պարտատոմսերի տեղաբաշխմանը զուգահեռ Բանկը տեղաբաշխել է 10 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ անվանական ծավալով պարտատոմսերի ևս 2 թողարկում: 01.06.2020թ-ին Հայաստանի ֆոնդային բորսայում աճուրդային եղանակով հաջողությամբ տեղաբաշխվել է Բանկի դրամային պարտատոմսերի ամբողջ ծավալը, իսկ 03.06.2020թ-ին վաղաժամկետ ավարտվել է դոլարային պարտատոմսերի բաժանորդագրությունը: