Արմինֆո. Հայաստանում կոնյակի և կոնյակի սպիրտի սկսնակ արտադրողների համար կկիրառվեն պետական տուրքի նոր դրույքաչափեր։ Երկրի խորհրդարանը սեպտեմբերի 16-ի նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է <Գործունեության իրականացման ծանուցման մասին> օրենքում և <Պետական տուրքի մասին> ՀՀ օրենքում փոփոխությունները:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի խոսքերով, ներկայումս կոնյակի արտադրությունը կազմակերպելիս սուբյեկտները պետք է վճարեն տարեկան 10 մլն դրամի չափով պետական տուրք: Հաշվի առնելով, որ կոնյակի և կոնյակի սպիրտի ստացման համար պահանջվում է առնվազն երեք տարի` սուբյեկտները պետք է վճարեն 30 մլն դրամ, ինչը շատերի համար ծանր բեռ է ։ Այդ կապակցությամբ առաջարկվում է սահմանել խորհրդանշական պետական տուրք ՝ յուրաքանչյուր տարվա համար 50 հազար դրամի չափով, իսկ վաճառքի պահից վերադառնալ ներկայիս գործող տարեկան 10 մլն դրամ դրույքաչափին ։ Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է մրգերից սպիրտային խմիչքների նկատմամբ կիրառվող պետական տուրքի դրույքաչափերը հավասարեցնել մեղրասպիրտին՝ սահմանելով տարեկան 50 հազար դրամ ընդհանուր դրույքաչափ: Իսկ մեկ տարվա ընթացքում սուբյեկտի կողմից կոնյակի արտադրության հետ մեկտեղ նաեւ օղու արտադրություն կազմակերպելիս լիազոր մարմինը միայն տեղեկացվում է այդ մասին ։ Բացի այդ, ներկայումս կիրառվում է դրույթ, ըստ որի ՝ գործունեության մեկնարկի մասին ծանուցելիս վճարվում է 15 մլն դրամի չափով տուրք եւ եւս 10 մլն դրամ ՝ արտադրությունը կազմակերպելիս ։ Այժմ արտադրության կազմակերպման համար 10 մլն դրամ պետական տուրք չի գանձվի։
![]() | 4.62 | 0.01 |
![]() | 382.59 | -0.35 |
![]() | 452.83 | -0.42 |
![]() | 522.58 | 0.13 |
![]() | 277.84 | -0.54 |
![]() | 25.98 | -0.21 |
![]() | 53.84 | -0.06 |
![]() | 485.46 | -1.25 |