Արմինֆո. ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ծխախոտի արտադրանքի ակցիզների ոլորտում հարկային քաղաքականության վարման սկզբունքների մասին համաձայնագրին՝ վավերացման համար: Այդ մասին ասված է ՌԴ կառավարության որոշման մեջ, որը մեջբերում Է ՏԱՍՍ գործակալությունը։
2019 թվականի դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների փոխվարչապետները համաձայնագիր են ստորագրել ծխախոտի արտադրանքի ակցիզների ոլորտում հարկային քաղաքականության վարման սկզբունքների մասին: Ենթադրվում է, որ 2024 թվականից ԵԱՏՄ երկրների ծխախոտի ակցիզի ազգային դրույքաչափերը հաշվարկելիս ելնելու են ինդիկատիվ դրույքաչափից 35 դոլար հազար սիգարետի համար ՝ 20 տոկոսով շեղումով։ Նոր պահանջներին բիզնեսի հարմարեցման համար ինդիկատիվ դրույքաչափի հասնելու ժամկետ է սահմանվել 2020-2024թթ.: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:
![]() | 4.62 | 0.01 |
![]() | 382.59 | -0.35 |
![]() | 452.83 | -0.42 |
![]() | 522.58 | 0.13 |
![]() | 277.84 | -0.54 |
![]() | 25.98 | -0.21 |
![]() | 53.84 | -0.06 |
![]() | 485.46 | -1.25 |