Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2020 15:14
Ալեքսանդր Ավանեսով

Երևանում կկառուցվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիր

Երևանում կկառուցվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիր

Արմինֆո.Պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով Երևանում կստեղծվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր: Նոր համալիրի հիմնումը նախատեսված է դեռևս 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև ստորագրված` «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» համաձայնագրով։ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների նոր համալիրի կառուցման նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում տարածք է հատկացրել Սիմոնյան կրթական հիմնադրամին։

 

Զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նոր համալիրի շինարարությունը կմեկնարկի 2021 թվականին և կավարտվի երկու տարվա ընթացքում։ Ծրագրի շրջանակում ԹՈՒՄՈ կենտրոնին կից նախատեսվում է կառուցել մոտ 15000 մ2 մակերես ունեցող շինություն, որը ներառելու է կրթական, հետազոտական և առևտրային ենթակառուցվածքներ, մասնավորապես` STEM հետազոտությունների լաբորատորիաներ։ Սա կլինի ԹՈՒՄՈ ծրագրի տրամաբանական շարունակությունը և հնարավորություն կտա բուհերում սովորող ուսանողներին և երիտասարդ մասնագետներին 18 տարին լրանալուց հետո ձեռք բերել STEM հմտություններ։ Ստեղծվելու է Թումո-լաբս բաղադրիչը, մեծահասակների ծրագրավորողների դպրոցը, որն անկախ տարիքից, հնարավորություն կտա բոլորին վերամասնագիտանալ բարձր տեխնոլոգիաների ասպարեզում և աշխատանք գտնել ՏՏ ոլորտում։ Նոր համալիրը միաժամանակ կհանդիսանա Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետ, ստարտափների հանգույց, օֆիսների և կոնֆերանսների կենտրոն և կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար: Նախարարը նաև տեղեկացրել է, որ ծրագրի իրականացումն համահունչ է բարձրագույն կրթության ոլորտում ԿԳՄՍ նախարարության որդեգրած ռազմավարությանը, որը ենթադրում է միջբուհական համագործակցության ակտիվացում, բուհերում հետազոտական ծրագրերի ավելացում։

 

Շուրջ 15000 մ2 մակերեսով հողատարածքը տրամադրվել է բարերարի՝ «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ի համաձայնությամբ․ բացառապես ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցապատման իրավունքով։


Նորություններ


Արտ. փոխարժեքները
29.10.2020
RUB6.21-0.10
USD493.150.44
EUR578.32-0.37
GBP641.592.69
CAD370.12-1.99
JPY47.370.09
CNY73.32-0.01
CHF540.910.66



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000