Արմինֆո. Հայաստանն ու Վրաստանը տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղաշարժի վերաբերյալ նախնական էլեկտրոնային տեղեկատվություն կփոխանակեն: ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 18-ի նիստում վավերացրել է 2019 թվականի նոյեմբերին ստորագրված հայ-վրացական համապատասխան արձանագրությունը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով, նմանատիպ փաստաթուղթ Երևանն ավելի վաղ ստորագրել էր նաև Թեհրանի հետ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ հաշվառում իրականացնել Հայաստանի տարածքով տարանցիկ փոխադրվող տրանսպորտային միջոցների և ապրանքների նկատմամբ:
Արձանագրությունն ուղղված է ռիսկերի արդյունավետ կառավարմանը և Բագրատաշեն (Հայաստան)-Սադախլո (Վրաստան), Այրում (Հայաստան) - Սադախլո (Վրաստան), Գոգավան (Հայաստան) - Գուգութի (Վրաստան), Բավրա (Հայաստան) - Նինոծմինդա (Վրաստան) անցակետերի համատեղ օգտագործմանը: Արձանագրության կողմը պարտավորվում է նախօրոք ՝ մինչեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների մյուս կողմի տարածք մուտքի թույլտվություն տրամադրելը, էլեկտրոնային փոստով այդ մասին ծանուցել վերջինիս։ Դա թույլ կտա նաեւ արդյունավետ կերպով բեռների եւ տրանսպորտային միջոցների մոնիթորինգ իրականացնել եւ կրճատել դրանց զննման ժամանակը։
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |