Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2020 12:54
Դավիթ Ստեփանյան

Վերլուծաբան Վերափոխման ռազմավարությունը լավ է, սակայն իրականացման հստակ ուղիների մատնանշմամբ՝ ավելի լավ

Վերլուծաբան Վերափոխման ռազմավարությունը լավ է, սակայն իրականացման հստակ ուղիների մատնանշմամբ՝ ավելի լավ

Արմինֆո.Վարչապետի առաջարկած՝ Հայաստանի մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությանը, անշուշտ, անհրաժեշտ հայեցակարգային փաստաթուղթ է ։ Ընդ որում, այդ հայեցակարգում անհրաժեշտ է շատ հստակ մատնանշել այդ վերափոխման ուղիները։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

 

<Ռազմավարության ներկայացմանը պետք է հետևեն իրական գործողությունները։ Մենք արդեն տեսել ենք թղթի վրա բազմաթիվ տարբեր հայեցակարգեր, ռազմավարություններ և այլն ։ Եվ ես չէի ցանկանա այս սցենարի հերթական կրկնությունը։ Իշխանության առաջարկները պետք է հասկանալի լինեն հասարակության համար. մարդիկ պետք է հստակ տեսնեն երկրի զարգացման բոլոր ծրագրերը, այդ թվում ՝ արդեն պետբյուջեում ամրագրված։ Տեսնեն դրանց իրականացման ուղղությունները, ուղիներն ու ժամանակացույցները>, - ընդգծել է նա ։

 

Այդ նպատակով Պողոսյանը անհրաժեշտ է համարում ռազմավարությունը հանրային քննարկումների առարկա դարձնելը ։ Նրա գնահատմամբ ՝ այս փաստաթուղթը միայն նախագիծ է, որը կարող է հիմք դառնալ համազգային ռազմավարության ստեղծման համար ՝ հաշվի առնելով արցախահայության և սփյուռքահայության կարծիքը։ Զարգացման ռազմավարության, որոնցում հստակ թվարկվելու են այն ուղղություններն ու ուղիները, որոնցով երկիրը տարեցտարի շարժվելու է հերթական նպատակին հասնելու համար։

 

Սեպտեմբերի 21-ին ՝ Անկախության օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը ։ Փաստաթղթում թվարկվում են երկրի զարգացման ցուցանիշները, որոնք անհրաժեշտ է հասնել մինչեւ 2050 թվականը. բնակչությունը ՝ 5 մլն, նոր 1,5 մլն աշխատատեղ, ՀՆԱ-ի աճը ՝ 20 անգամ, աշխատավարձը ՝ 7 անգամ եւ նույնիսկ կյանքի տեւողությունը ՝ մինչեւ 90 տարի:

 

Նախատեսվում է նաև առնվազն երեք հայկական բուհերի ընդգրկումը աշխարհի 200 լավագույն բուհերի ցանկում, առնվազն 5 ՏՏ ընկերությունների ստեղծում ՝ 10 մլրդ դոլար կապիտալով, 10 հազար գործող ստարտափներ, անտառային զանգվածների կրկնապատկում, զբոսաշրջիկների ամենամյա ներհոսքի ավելացում մինչև 15 մլն։