Արմինֆո. 2020 թվականի օգոստոսին Հայաստանում օտարերկրացիների կողմից կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 327 գործարք, ինչը հուլիսյան ցուցանիշից բարձր է 9,4 տոկոսով: Ընդ որում, գործարքների ընդհանուր թվից ընդամենը 100-ն է ձեռքբերում:
Ըստ Անշարժ գույքի պետական կադաստրի տվյալների, ընդհանուր առմամբ, ոչ ռեզիդենտների բաժին է ընկել կատարված գործարքների ընդհանուր ծավալի 6,7%-ը (ս. թ. հուլիսին գրանցված 6%-ի դիմաց): Արդյունքում՝ ս. թ. օգոստոսին օտարերկրացիների կողմից գնվել է 116 միավոր անշարժ գույք՝ ամսական 17,2% աճով, իսկ տարեկան կտրվածքով 50% անկմամբ: Ընդ որում, անշարժ գույքի գնման առյուծի բաժինը վերաբերում է բնակարաններին՝ 43 կամ 37,1% (տարեկան 60,9% անկումը, եւ ամսական 25,6% աճ), որոնց հաջորդում են հողերը (30,2%), առանձնատները (20,7%), եւ առավել ցածր տոկոսը բաժին է ընկնում արտադրական նշանակության շենքերի գնմանը (0,9%):
Ընդ որում, ոչ ռեզիդենտների կողմից հաշվետու ժամանակահատվածում վաճառվել է 217 միավոր անշարժ գույք (43,6% տարեկան անկումով, և 8,5% ամսվա աճով): Մասնավորապես, ինչպես եւ առքի դեպքում, վաճառքի առյուծի բաժինը վեերաբերում է բնակարաններին 80 կամ 36,9% (մեկ տարվա ընթացքում բնակարանների վաճառքը նվազել է 54,3% - ով, եւ մեկ ամսում աճել է 5,3% - ով), որին հաջորդում են հողերը (30,9%), սեփական տները (28,6%), եւ ամենափոքր վաճառքը բաժին է ընկնում ավտոտնակներին (1,8%): Հայաստանում առավել ակտիվ անշարժ գույք են գնում ՌԴ, ԱՄՆ և եվրոպական երկրների քաղաքացիները, իսկ վաճառում են, նույնպես, հիմնականում, ՌԴ քաղաքացիները, որոնց մեծ տարբերությամբ հետևում են ԱՊՀ երկրների և ԱՄՆ քաղաքացիները։
Բոլոր դեպքերում օգոստոս ամսվա վիճակագրությունը ցույց է տալիս վաճառքի գերակշռությունը: Փորձագետների կարծիքով ՝ նման բացասական դինամիկայի վրա կարող էին ազդել ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունները գույքահարկի հաշվարկման նոր մեխանիզմների կիրառման առումով՝ ելնելով դրա շուկայական, այլ ոչ կադաստրային գնից։ Հնարավոր է նաև թավշյա հեղափոխության արդյունքներից և խոստացված բարեփոխումների անբավարար տեմպերից հիասթափության գործոնը։