Հինգշաբթի, 24 Սեպտեմբերի 2020 17:43
Ալեքսանդր Ավանեսով

Մեկնարկել է "Հայկական գինիները Ռուսաստանում" ծրագիրը

Մեկնարկել է "Հայկական գինիները Ռուսաստանում" ծրագիրը

Արմինֆո.Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ВДНХ) հայկական տաղավարում՝ հայկական գինու փառատոնի ժամանակ տրվել է «Հայկական գինիները Ռուսաստանում» նախագծի պաշտոնական մեկնարկը:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդման համաձայն,  «Հայկական գինիները Ռուսաստանում» նախագիծն իրականացվում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) կողմից՝ Ռուսաստանի սոմելիեների և փորձագետների միության (ՌՍՓՄ) հետ համագործակցությամբ։ Նախագծի նպատակն է կրթական և մարքեթինգային ծրագրերի միջոցով խթանել հայկական գինիները Ռուսաստանի Դաշնության խոշոր քաղաքներում:

 

Ռուսաստանի սոմելիեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարկիսյանը Մոսկվայում նախագիծը ներկայացրել է հինգ տասնյակից ավելի լրագրողների և բլոգերների, որոնց թվում էին Simple wine news, Винная карта, Retail.ru, WineRetail.info և Алкоэксперт գինու մասնագիտացված կայքերի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև գինու փորձագետներ, սոմելիեներ և դիստրիբյուտորներ Amelia, Alianta, L-Wine և այլ ընկերություններից:

 

«Այսօր նշանակալի օր է: Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միությունը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը համաձայնագիր ստորագրեցին՝ Ռուսաստանում հայկական գինիների խթանման ծրագրի իրականացման վերաբերյալ: Ուրախ եմ, որ ունենք հնարավորություն համատեղ ջանքերով և պետության օժանդակությամբ զբաղվել հայկական գինիների խթանումով՝ ցույց տալով, թե ինչ է այսօր իրենից ներկայացնում հայկական գինին», - նշել է Ռուսաստանի սոմելիեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարկիսյանը՝ հավելելով, որ Հայաստանն այսօր արտադրում է բարձրորակ և օրիգինալ չոր գինիներ, որոնց գնահատողներն անպայման կգտնվեն Ռուսաստանում: 

 

«Ռուսաստանը հայկական գինու սպառման խոշորագույն շուկան է, որտեղ, չնայած բավականին ագրեսիվ մրցակցության, կա նաև հայկական գինիների սպառման մեծ ներուժ, որը պետք է օգտագործել: Հենց այդ նպատակով էլ որոշեցինք համախմբել մեր և Ռուսաստանի մեր գործընկերների ուժերը և ակտիվ զարգացնել այս ուղղությունը: Ռուսաստանում Հայաստանը տարիներ շարունակ ճանաչելի է եղել առավելապես հայկական կոնյակով: Մեր նպատակն է, որպեսզի հայկական բարձրորակ գինիները նույնպես իրենց ուրույն և արժանի տեղը զբաղեցնեն ռուսական շուկայում», - նշել է ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

 

«Հայկական գինիները Ռուսաստանում» նախագիծը կիրականացվի մի քանի փուլով: Առաջին փուլում ՌՍՓՄ-ն կուսումնասիրի ռուսական գինու շուկան, որից հետո, ՀԽԳՀ-ի հետ համատեղ, կմշակի մարքեթինգային ռազմավարություն և կկազմի խթանման գործողություների պլան:

 

Հաջորդ փուլում կմշակվի և ռուսերեն լեզվով կկազմվի երեք տարբեր մակարդակի ծրագիր Հայաստանի գինեգործության, պատմության, խաղողի տեղածին սորտերի և գինու բրենդերի մասին, կտպագրվի տեղեկատվական բրոշյուր «Հայաստան. խաղողագործություն և գինեգործություն» թեմայով՝ սոմելիեների և գինու դպրոցի ուսանողների համար, կանցկացվեն դասախոսություններ և սեմինարներ գինու ոլորտի մասնագետների համար:

 

Այս ծրագրի շրջանակում նաև նախատեսվում  է սոմելիեների և գնորդների, ինչպես նաև Ռուսաստանի լրագրողների և հայտնի բլոգերների այցը Հայաստան և նրանց շրջագայությունը երկրի գինու տարածաշրջաններ ու գինեգործարաններ: Հայաստան այցերի հետ կապված ծրագրերը կիրականացվեն երկու երկրների միջև ճանապարհորդության սահմանափակումների վերացումից և համավարակային միջոցառումների ավարտից հետո:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
23.10.2020
RUB6.470.05
USD494.010.30
EUR585.250.48
GBP646.41-0.59
CAD376.760.89
JPY47.210.02
CNY74.06-0.21
CHF546.291.36



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000