Ուրբաթ, 2 Հոկտեմբերի 2020 20:44
Կարինա Մելիքյան

Հայաստանն ամբողջությամբ կատարել է 700 մլն դոլարի եվրապարտատոմսերի մարման պարտավորությունները

Հայաստանն ամբողջությամբ կատարել է 700 մլն դոլարի եվրապարտատոմսերի մարման պարտավորությունները

Արմինֆո.  Հայաստանի Հանրապետությունը կապիտալի միջազգային շուկայում 2013 թվականի սեպտեմբերին իրականացրել էր 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով արտարժութային պետական պարտատոմսերի (եվրապարտատոմսեր) դեբյուտային թողարկում։

 

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, 2015 և 2019 թվականներին իրականացվել էին այդ պարտատոմսերի հետգնումներ՝ համապատասխանաբար 199.9 մլն ԱՄՆ դոլար և 402.4 մլն ԱՄՆ դոլար չափով, որի արդյունքում շրջանառության մեջ մնացած պարտատոմսերի ծավալը կազմում էր 97.7 մլն ԱՄՆ դոլար:

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 2020 թվականի սեպտեմբերի 30-ին ամբողջությամբ մարել է դեբյուտային արտարժութային պետական պարտատոմսերը՝ վճարելով 100.6 մլն ԱՄՆ դոլար (ներառյալ արժեկտրոնի գումարը՝ 2.9 մլն ԱՄՆ դոլար):