Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2020 17:55
Ալինա Հովհաննիսյան

ՏՄՊՊՀ. Գնային տատանումները որոշ ապրանքների մասով կարող են հանդիսանալ նաև վերջին ժամանակահատվածում արտարժույթի տատանումների հետևանք

ՏՄՊՊՀ. Գնային տատանումները որոշ ապրանքների մասով կարող են հանդիսանալ նաև վերջին ժամանակահատվածում արտարժույթի տատանումների հետևանք

Արմինֆո.Ռազմական դրությամբ պայմանավորված ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության  պետական հանձնաժողովն իրականացնում է մի շարք ապրանքների ամենօրյա մշտադիտարկումներ:  Այդ մասին ասվում է ի  ՏՄՊՊՀ-ի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:

 

«Հաշվի առնելով հայտարարված ռազմական դրության ժամանակ լայն սպառման ապրանքների (պարենային և ոչ պարենային) իրացման պայմանների՝ ներառյալ գների, ինչպես նաև դրանց պաշարների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և գնահատման անհրաժեշտությունը` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ստեղծվել է աշխատանքային խմբեր, որոնք աշխատում են 24-ժամյա ռեժիմով և իրականացնում են շուրջ 31 ապրանքային խմբերի մշտադիտարկում (շուրջ 94 ապրանքատեսակ)։

 

Ստեղծված աշխատանքային խմբերը, բացի տվյալ ապրանքների խոշոր մատակարարների և խոշոր առևտրային ցանցերի շրջանակներում մշտադիտարկումներ իրականացնելուց, ուսումնասիրում են նաև թեժ գծով, լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով ստացված բողոքները և դրանցում տնտեսական մրցակցությանն առնչվող խնդրահարույց երևույթների մասին վկայող հանգամանքների առկայության դեպքում Հանձնաժողովն իրականացնում է համապատասխան վերլուծություններ և ապահովում դրանց ընթացքն օրենքով սահմանված կարգով։

 

Վերոնշյալ ապրանքների թվին են դասվում շաքարավազը, ալյուրը, ձեթը, կարագը, որոնց որոշ առևտրային ցանցերում արձանագրված գնային բարձրացումների հիման վրա Հանձնաժողովն արդեն իսկ իրականացնում է ուսումնասիրություններ և համապատասխան գրություններով դիմել է տնտեսվարող սուբյեկտներին՝ գնային բարձրացումների հիմնավորումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։

 

Մասնավորապես, Հանձաժողովի կողմից իրականացված դիտանցումների արդյունքում արձանագրվել է, որ կիլոգրամով վաճառվող շարքավազի գինը հոկտեմբերի 22-ի դրությամբ կազմել է 328 դրամ/կգ, կարագինը՝ 3500-4130 դրամ/կգ (կախված ապրանքանիշից), արևածաղկի ձեթինը՝ 740-790 դրամ/լիտր (կախված ապրանքանիշից), ալյուրինը՝ 245 -285 դրամ/կգ։

 

Միաժամանակ Հանձնաժողովի կողմից ընթացիկ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բարձրացել են նաև վերոնշյալ ապրանքների կամ դրանց արտադրության համար անհրաժեշտ հումքի ձեռքբերման գները, ինչպես նաև իրացման գներն այն երկրներում, որտեղից առավելապես ներկրվում են այդ ապրանքները։ Գնային տատանումները որոշ ապրանքների մասով կարող են հանդիսանալ նաև վերջին ժամանակահատվածում արտարժույթի տատանումների հետևանք։

 

Հարկ ենք համարում ընդգծել, որ Հանձնաժողովը գնային քաղաքականության կարգավորման գործառույթ չի իրականացնում և վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականության նկատմամբ միայն այն պարագայում, երբ առկա են հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսևորման երևույթներ։

Առավել մանրամասն ներկայացնում ենք «Երևան Սիթի» և «Նոր-Զովք» առևտրի կետերում շաքարավազի, կարագի, ձեթի, ալյուրի գները՝ հոկտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 22-ը ներառյալ», - ասվում է հաղորդագրությունում:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.11.2020
RUB6.70-0.02
USD508.210.09
EUR605.941.12
GBP678.82-0.08
CAD391.020.46
JPY48.860.12
CNY77.290.04
CHF560.511.40



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000