17:16
 Չորեքշաբթի, 4 Նոյեմբերի 2020 17:16

ԵԱՏՄ երկրների եւ Իրանի միջեւ փոխադարձ առեւտրի ծավալն աճում է

ԵԱՏՄ երկրների եւ Իրանի միջեւ փոխադարձ առեւտրի ծավալն աճում է

Արմինֆո.Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները և Իրանը մեծացնում են փոխադարձ առևտրի ծավալները՝ չնայած համավարակին։ Ինչպես հաղորդում է ԵՏՀ-ն, ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունն ավելացել է 2 տոկոսով և գերազանցել 2 մլրդ ԱՄՆ. դոլարը:

 

Աճի հիմնական ավանդն Իրանից ներմուծման ավելացումն է՝ գրեթե 230 մլն դոլարով։ Միության անդամ պետություններից արտահանումն ավելացել է Հայաստանի համար։

 

Փոխադարձ առևտրի հիմքը գյուղատնտեսական արտադրանքն է։ Պարենային ապրանքներն ու գյուղմթերքները կազմել են ԵԱՏՄ երկրներից Իրան մատակարարումների ծավալների շուրջ 80 տոկոս (939 մլն դոլար) որոնց կեսից ավելին (609 մլն դոլար) բաժին է ընկել հացահատիկին: Իր հերթին, համանման ապրանքներն են կազմել  նաեւ Իրանից ԵԱՏՄ մատակարարումների մեծ մասը՝ 68 տոկոս կամ 575 մլն ԱՄՆ դոլար: Իրանից ներմուծման աճի հիմնական խթանիկչներն են մրգերն ու ընկույզները։

 

Ժամանակավոր համաձայնագրի գործողության մեկնարկից ի վեր մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել աշխատանքային մարմինների մի շարք նիստեր: Մասնավորապես, անցկացվել են ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների եւ մաքսային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի ենթակոմիտեի առաջին հանդիպումները։ Բացի այդ, կարծիքներ են փոխանակվել տրանսպորտի եւ տարանցման ոլորտներում։ Ժամանակավոր համաձայնագրի դրույթների եւ համատեղ կոմիտեի առաջին նիստի արդյունքների համաձայն՝ հուլիսին նախաձեռնվել է Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ մշտական համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին որոշման քննարկման ընթացակարգը: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից անհրաժեշտ որոշման ընդունումը սպասվում է մինչեւ ընթացիկ տարվա վերջը: