Արմինֆո Աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանիշային աղյուսակում ամերիկյան հայտնի «Global Finance» ամսագիրը 2020 թվականին, չորրորդ տարին անընդմեջ, Արդշինբանկը ճանաչել է որպես Հայաստանի ամենահուսալի բանկը:
«Տարվա ամենահուսալի բանկ» տիտղոսը շնորհվում է բանկի գործունեության այնպիսի կարեւոր ցուցանիշների հիման վրա, ինչպիսիք են Moody's, Standard & Poor' s եւ Fitch միջազգային վարկանիշային գործակալություններից առնվազն երկուսի կողմից արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների վարկանիշների վերլուծության արդյունքները և աշխարհի 112 երկրների 1000 խոշորագույն բանկերի ընդհանուր ակտիվների վերլուծության ցուցանիշները:
Ըստ ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջարրապուտոյի՝ 2020 թվականի ընթացքում աշխարհը տառապել է COVID-19 համավարակից եւ տնտեսական ակտիվության կտրուկ անկումից, ինչն էապես ազդել է բանկերի վարկունակության վրա: «Global Finance» - ի կողմից կազմված վարկանիշները ընկերությունների, ներդրողների եւ անհատների կողմից կօգտագործվեն առաջին հերթին բանկերի հարաբերական անվտանգության գնահատման համար, որոնց հետ նրանք կորոշեն համագործակցել:
«Մենք բարձր ենք գնահատում միջազգային մակարդակով մեր հաջողությունների ճանաչումը։ Համաշխարհային ճգնաժամի ընթացքում, երբ համաճարակի պատճառով բոլորս հայտնվեցինք նոր իրականության մեջ, Արդշինբանկը հետագայում ևս կշարունակի գնալ հուսալիության, ծառայությունների որակի եւ ֆինանսական հաջող արդյունքների ճանապարհով», - իրադարձությունը մեկնաբանել է Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Global Finance» ամսագիրը Արդշինբանկը ճանաչել էր 2020թ. «Տարվա լավագույն բանկը Հայաստանում»: «ՀՀ տարվա լավագույն բանկ» 2020թ.-ին Արդշինբանկը ճանաչվել էր նաև Բրիտանական Euromoney Institutional Investors ընկերության «Euromoney» հեղինակավոր ամսագրի կողմից, իսկ Financial Times հրատարակչության The Banker ամսագիրը Արդշինբանկի եվրոպարտատոմսերի թողարկումը ճանաչել էր որպես 2020թ. «Տարվա գործարք» Եվրոպայում:
ԱրմԻնֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի 30.09.2010 թ. տվյալներով, Արդշինբանկն առաջատարն է վարկային ներդրումների ծավալով եւ զուտ շահույթի չափով, իսկ մյուս հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով առաջատար եռյակում է: Այսպես, Արդշինբանկի վարկային ներդրումների ծավալը կազմել է 1.4 մլրդ դոլար (տարեկան 53% աճով), իսկ զուտ շահույթը 9 ամիսների արդյունքներով կազմել է 21.5 մլն դոլար (տարեկան 60.5% աճով): Բանկի ակտիվները կազմել են 1.8 մլրդ դոլար (տարեկան 31% աճով), ընդհանուր պարտավորությունները գերազանցել են 1.6 մլրդ դոլարը (տարեկան 33% աճով): Մանրածախ վարկավորման ցուցանիշով Արդշինբանկը առաջատարն է 458 մլն դոլար ծավալով (տարեկան 28% աճով), իսկ կորպորատիվ վարկավորման ցուցանիշներով առաջատար եռյակում է՝ 891 մլն դոլար ծավալով (տարեկան 63,4% աճով): Իսկ պարտավորությունների կառուցվածքում բանկը զբաղեցնում է 2-րդ տեղը ժամկետային ավանդների գծով ($537.2 մլն), ընդ որում, իրավաբանական անձանց ժամկետային ավանդների գծով առաջատար է՝ 237.7 մլն դոլար ծավալով է, ընդ որում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով զբաղեցրել է 4-րդ դիրքը՝ 299.5 մլն դոլար ծավալով: Արդշինբանկը առաջատար է նաեւ միջազգային ֆինանսական ինստիտուտներից ներգրավված միջոցներով վարկային ծրագրերի շրջանակներում' 548.1 մլն դոլար: Արդշինբանկը առաջատար հնգյակում է նաեւ արժեթղթերում ներդրումներով՝ 131.2 մլն դոլար, իսկ տեղաբաշխումից ներգրավված միջոցների ծավալով զբաղեցնում է առաջատար դիրք ($334.1 մլն ՝ տարեկան 6.4 անգամ աճով):
Արդշինբանկը հայկական շուկայում գործում է 2003 թվականից' ունենալով 63 մասնաճյուղերի ցանց (2-րդ դիրքը շուկայում), որոնց մեծ մասը (43 մասնաճյուղ' 2 - րդ դիրքը շուկայում) գտնվում են Հայաստանի մարզերում: