Արմինֆո. Հայաստանում միջպետական, միջհանրապետական և միջհամայնքային նշանակության ավտոճանապարհների շինարարության եւ վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը կուղղորդվի 243,5 մլն դրամ: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում վերաբաշխել է բյուջետային միջոցները առաջադրված խնդրի լուծման համար։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, փաստաթղթերի մշակման ողջ աշխատանքը կավարտվի ընթացիկ տարվա վերջին, ինչը թույլ կտա 2021 թվականին ծավալել ակտիվ շինարարական աշխատանքներ: Այսօրվա դրությամբ արդեն վերանորոգվել է շուրջ 550 կմ վտոմոբիլային ճանապարհներ, այդ թվում նաև ենթաօրենսդրական ծրագրերի շրջանակներում ֆինանսավորվող ճանապարհները։ Նախարարը նկատել է, որ կորոնավիրուսի համաճարակի եւ մարտական գործողությունների պայմաններում ճանապարհների կապիտալ շինարարության ծավալները փոքր-ինչ դանդաղել են, հատկապես, հաշվի առնելով վարկային ռեսուրսների հետ կապված որոշ խնդիրներ: Ռազմական դրությունը, նախարարի խոսքով, ազդել է մի շարք ծրագրերի իրականացման վրա ։
Աշխատանքների ինտենսիվություն է նկատվել այն ճանապարհահատվածներում, որտեղ թույլատրվում էր իրականացնել այդ աշխատանքները ։ Սակայն, ինչպես հավաստիացրել Է նախարարը, 2021 թվականին աշխատանքների ինտենսիվությունը զգալիորեն կաճի, ինչի մասին ավելի ուշ կտեղեկացվի ։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |